Ամփոփվել են միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի արդյունքները
Հրապարակվել է Հոկտեմբեր 25, 2018

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 13-րդ օլիմպիադայի հաղթողը Սերբիայից է: Միլոշ Սրպսկոն է ստացել առաջին մրցանակը: Երկրորդ տեղում է գերմանացի Յե Դինգը, երրորդում՝ Ֆաբիան Տորրեսը՝ Ուրուգվայից:

Օլիմպադայի եզրափակիչ փուլը կայացել է Երևանում՝ Սինոփսիսի Արմենիայի ուսումնական դեպարտամենտում: 18 երկրից 38 երիտասարդ ճարտարագետներ են մասնակցել:

Միկրոէլետրոնիկայի միջազգային փառատոնը հիմնվել է 2006 թվականին: Այն ընթանում է Վարչապետի բարձր հովանու ներքո: Համակազմակերպիչներ են «Սինոփսիս Արմենիան» և «Հայաստան» համահայկական հիմնադրամը: