Լուսանկարներ
Արևային Արցախը. այլընտրանքային էներգիայի կիրառումը Քարինտակում
Արցախը զինվում է արևային էներգիայով: Այլընտրանքային էներգիայի կիրառման պրակտիկան «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է հերոսական գյուղից: Շուշիի քերծերից ներքև տեղակայված համայնքում արդեն տեղադրվել են արևային ջրատաքացուցիչ սարքավորումներ: «Արևային ջերմությունից օգտվելը էականորն կթեթևացնի քարինտակցիների սոցիալական հոգսը: Թեպետ գյուղը գազաֆիկացված է, բայց կենցաղում էլեկտրաէներգիայի կամ գազի կիրառումը ծախսատար է», - նշում է Քարնտակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը: Քարնտակի 5 տանը ջրատաքացուցիչների տեղադրման մոնտաժային աշխատանքներն իրականացրել են Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի սաները: ԵՄԱՈՒ-ն հիմնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ ֆրանսահայ բարերար Եզնիկ Մոզյանի կտակով: Արևային էներգիայի կիրառման ծրագիրն իրականացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը` Հեռախոսամարաթոն-2017-ի հանգանակություններով: