Start Մեկնարկի ամսաթիվ: Սեպտեմբեր 01, 2009
End Ավարտի ամսաթիվը ` Ապրիլ 01, 2010
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Սուրբ Աստվածամայր Բժկական կենտրոնը գտնվում է Երեւան քաղաքի Հարավ-Արեւմտյան զանգվածի ՙԲ-4՚ թաղամասում: Հիվանդանոցը կառուցվել է 1992 թվականին: Հիմնադրամի նախաձեռնությունը առաջին վերանորոգման ծրագիրն է հիվանդանոցում եւ կենտրոնի մնացած բաժանմունքները երբեւէ չեն վերանորոգվել:

Հիվանդանոցը ունի ` մանկաբարձական, գինեկոլոգիական, մանկական, լաբորատորիա, կանանց կոնսուլտացիոն, կոնսուլտացիոն եւ ծնարանային բաժանմունքներ:

Հիվանդանոցը տարեկան սպասարկում է մոտ 1500 կնոջ: Անցյալ տարի հիվանդանոցը ընդունել է 1332 ծնունդ: Հիվանդանոցում աշխատում են բարձր որոկավորում ունեցող 30 բժիշկ, իսկ ընդհանուր սպասարկող անձնակազմը 202 մարդ է:

Հիմնանորոգված ծննդատան մասնաշենքը 3 հարկանի է: Մասնաշենքի հարկերը իրար հետ կապված են աստիճանավանդակով: Հարկերի միջեւ գործում է երկու վերելակ: Վերանորոգված բաժանմունքը գտնվում է ծննդատան եռահարկ մասնաշենքի հյուսիսային թեւի երկրորդ հարկում: Յուրաքանչյուր հիվանդասենյակին կից տեղադրվել է սանհանգույց` ցնցուղով: Տեղադրվել են մետաղապլաստից լուսամուտներ, ալյումինից դռներ եւ վիտրաժներ: Հատակները երեսպատվել են վինիլով, պրեսգրանիտով եւ խեցեսալով: Պատերը ներկվել են լատեքսային ներկով: Կենտրոնական միջանցքներում եւ սանհանգույցներում տեղադրվել են կախովի առաստաղներ, մնացած սենյակներում առաստաղները ներկվել են լատեքսային ներկով:

Վերանորոգված հատվածում անհրաժեշտություն առաջացավ իրականացնել որոշակի նախագծային փոփոխություններ, համապատասխանեցնելով դրանք առողջապահական արդի չափանիշներին:
Վերը նշված նախագծային լուծումները ուղղված են եղել ապահովելու հետծննդյան եւ նորածնային բաժանմունքների շահագործման ընթացքում օպտիմալ աշխատանքային եւ սանիտարահիգիենիկ պայմաններ ինչպես հիվանդների այնպես էլ բուժ. անձնակազմի համար:

Հովանավոր: Մեծ Բրիտանիայի տեղական մարմին