Ըստ հովանավորի: Համայն Հայություն
Start Սկիզբը Նոյեմբեր 22, 2018
End Ավարտը Նոյեմբեր 22, 2019
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառու

«Հեռուստամարաթոն – 2018» -ի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով:

Առաջինն արցախյան գյուղատնտեսության ռեաբիլիտացիայի համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:

Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսել ենք Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում:
Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, Հեռուստամարաթոն – 2018-ին նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանան աշխատատեղերի ստեղծմանը:


Ծրագիր

Նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսից ուղիղ հեռարձակմամբ Հիմնադրամը կանցկացնի 21- րդ ամենամյա հեռուստամարաթոնը: Հանգանակված միջոցները, ինչպես միշտ, նպատակաուղղվելու են թե Հայաստան, թե Արցախ: