Ըստ հովանավորի: «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Մեկնարկի ամսաթիվ: Հուլիս 01, 2009
End Ավարտի ամսաթիվը ` Մարտ 01, 2010
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Այսօր սահմանամերձ համայնքների մարտահրավերներից մեկն իրենց արտադրանքի իրացման շուկայի բացակայությունն է: Այս խնդիրը խոչընդոտում է համայնքների բնականոն զարգացումը, նվազեցնում` գյուղատնտեսական ակտիվությունը: Մարդիկ սկսում են զբաղվել գյուղատնտեսությամբ զուտ իրենց գոյատևման և առօրյա կարիքները հոգալու համար: Հայաստան համահայկական հիմնադրամը իր գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակներում նախաձեռնել է տնտեսական ակտիվությունը խթանող մի շարք միջոցառումներ, որոնք կօգնեն լուծել այս խնդիրը:
Նման նախաձեռնություններից մեկը Ազատամուտ համայնքում կաթի հավաքման կետի ստեղծումն է: Ուսումնասիրելով մարզի գյուղատնտեսությունը և ելնելով անասնաբուծության և կաթի արտադրման ներուժից` Հիմնադրամի նախաձեռնած այս ծրագրի շրջանակներում ստեղծվեց մի կառույց, որը մարզի 14 գյուղերի գյուղացիներից կմթերի կաթ, ինչն էլ իր հերթին վերջիններին կապահովի հուսալի և կայուն եկամուտով:
Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է երկհարկանի շինություն, որի 1-ին հարկում տեղակայված է սարքավորումներով հագեցած կաթի հավաքման կետը:
Կառույցի համակառավարումը ստանձնել են բոլոր շահառու համայնքները: Շինությունը նախագծված է այնպես, որ կաթի հավաքումը հնարավոր է իրականացնել նաև շրջակա ևս 5 գյուղերից:
Հավաքված կաթը գնում է կաթնամթերք արտադրող խոշոր ընկերություն` ըստ կաթի հավաքման կետի համակառավարող համայնքների հետ ձեռք բերված պայմանավորվածության, հիմնվելով երկրում առկա կաթի միջին շուկայական արժեքի վրա:

Հովանավորներներ: ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմին (Սան ֆրանցիսկոյի համայնք)