Start Մեկնարկի ամսաթիվ: Փետրվար 01, 2010
End Ավարտի ամսաթիվը ` Փետրվար 01, 2011
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Արթիկ քաղաքը գտնվում է Շիրակի մարզում` շրջկենտրոն Գյումրիից 25 կմ հեռավորության վրա: Մարզը, որը գտնվում է երկրի հյուսիս - արևելյան մասում, ունի 2,679 կմԱ տարածք: Մարզն ունի 3 քաղաք, 128 գյուղական համայնք` 257,242 մարդ ընդհանուր բնակչությամբ, որից 14,900 բնակիչը գտնվում է Արթիկ քաղաքում:

Արթիկ քաղաքում կատարվող ենթակառուցվածքային բարեփոխումների հետ մեկտեղ դեռևս սուր է սոցիալական հարցը: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը, մասնակից լինելով այս խնդրին, 2010 թ.-ին ստանձնեց Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցի մասնակի վերանորոգումը: 2010 թ.-ից մինչ օրս Հիմնադրամը Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցում իրականացրել է մասնակի վերանորոգման և կահավորման երեք ծրագիր: Թիվ 1 հատուկ դպրոցն ունի 80 սան, որանցից 49 գիշերում են դպրոցում: Երեխաները սոցիալապես անապահով և ամուսնալուծված ընտանիքներից են:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում դպրոցի հին դռներն ու պատուհանները փոխարինվել են նորերով: Հատուկ դպրոցին տրամադրվել են նաև մահճակալներ և պահարաններ:

Բարերարներ` Ժակոբ և Ժակլին Չոփուրյաններ