Լիբանանում կայացել է ամենամյա ռադիոթոնը
Հրապարակվել է Նոյեմբեր 30, 2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը շարունակվում է տարբեր երկրներում: Նոյեմբերի 29-ին Լիբանանում կայացել է ամենամյա ռադիոթոնը:

Լիբանանահայերը մեկ օրում հավաքել են 87.750 դոլար: Գումարի չափը նախնական է, սպասվում են նոր նվիրատվություններ:

">

«Վանա ձայն» ռադիոյի ուղիղ եթերում Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի մեր հայրենակիցներին` Հայաստանի ու Արցախի զարգացման ծրագրերին մշտապես աջակցելու համար:

Հայկակ Արշամյանի հարցազրույցը «Վանա ձայն» ռադիոյին կարող եք լսել այստեղ: