Լուսանկարներ
#Գյումրի30 Առաջ և հետո
Շիրակի մարզում շուրջ 2300 ընտանիք դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում` վագոն-տնակներում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով ու նոր ձևաչափով է շարունակելու Գյումրիի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը: Համահայկական հիմնադրամը բնակարաններ է հատկացրել Գյումրիի տնակ-վագոններում ապրող 41 ընտանիքի: Հիմնադրամը բնակարանները շահառուներին հանձնել է հիմնանորոգված, կահավորված, կենցաղային տեխնիկայով և ջեռուցման համակարգով համալրված վիճակում։