ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈւԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Մրցույթի ծածկագիրը՝ ՀՀ/ՆԲ-01/19
Հրապարակվել է Ապրիլ 02, 2019
Պատվիրատուն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը /ք. Երևան, Բաղրամյան պող. 26/, հայտարարում է մրցակցային բանակցությունների մրցույթ:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում բուժկետի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր:
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 1000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ ս.թ. ապրիլի 01-ից մինչև ս. թ. ապրիլի 10-ը: (ք. Երեւան, Բաղրամյան պող. 26, Սոս Գևորգյանին, հեռ. 010 58-73-92):
Մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով` մինչև ս. թ. ապրիլի 12-ը, ժ. 11.00-ը: