Start Մեկնարկի ամսաթիվ: Մարտ 01, 2009
End Ավարտի ամսաթիվը ` Սեպտեմբեր 01, 2009
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Սուրբ Աստվածամայր Բժկական կենտրոնը գտնվում է Երեւան քաղաքի Հարավ-Արեւմտյան զանգվածի ՙԲ-4՚ թաղամասում:
Հիվանդանոցը կառուցվել է 1992 թվականին: Կառույցը երկհարկանի է:
Անցյալ տարի վերանորոգվել է հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքը, մնացած բաժանմունքները երբեւէ չեն վերանորոգվել:
Հիվանդանոցը ունի `մանկաբարձական, գինեկոլոգիական, մանկական, լաբորատորիա, կանանց կոնսուլտացիոն, կոսուլտացիոն եւ ծնարանային բաժանմունքները:

Ծնարանային բաժանմունքը գտնվում է շենքի հյուսիսային թեւի երրորդ հարկում:Ընդհանուր մակերեսը 498 ք.մ. :

Հիվանդանոցը տարեկան սպասարկում է մոտ 1500 հիվանդի: Անցյալ տարի հիվանդանոցը ընդունել է 1332 ծնունդ:
Հիվանդանոցում աշխատում են բարձր որոկավորում ունեցող 30 բժիշկ, իսկ ընդհանուր սպասարկող անձնակազմը 202 մարդ է:
Հիվանդանոցը ունի 3 ծնարան, ծնարանայի բլոկի ներքին դռները եւ պատուհանները փայտից են:
3 ծնարաններում, աշխատասենյակներում, վիրահատարաններում միջանցքներում հատակները լինոլեումից են, սանհանգույցներում խեցեսալից:

Ծնարանային բաժանմունքի երկարատեւ շահագործման ընթացքում առաջացել է ներքին տարածքների մասնակի վերահատակագծման եւ որոշակի շինարարական աշխատանքների կատարման անհրաժեշտություն:

ՙՀայաստան՚ Համահայկական Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ հիմնանորոգվեց Սուրբ աստվածամայր բժշկական կենտրոնի ծնարանային բաժանմունքը:

Մուտքին կից կառուցվեց անձնակազմի սանիտարահիգիենիկ անցումով հանդերձարան: Ավելացվեց եւս մեկ ծնարան նրանց թիվը հասցնելով 4-ի: Բոլոր 4 ծնարաններում իրականացվեցին սանհանգույցներ: Սանհանգույցներ կառուցվեցին նաեւ ինտենսիվ թերապիայի սենյակների եւ վիրահատարանին կից:
Կտեղադրվեն եւրոպական արտադրության ալյումինե նոր դռները եւ պատուհաններ: Հատակը փոխվել է, տեղադրվել են վինիլից, խեցեսալից եւ պրեսգրանիտից նոր հատակներ: Տեղադրվել են նոր սանհանգույցներ : Սանհանգույցների եւ ցնցուղարանների պատերը երեսպատվել են հաղճասալերով: Սանհանգույցներում տեղադրվել են նաեւ շերտավոր պլաստիկատից կոխովի առաստաղներ: Բաժանմունքի պատերը ներկվել են լատեքսով:
Վերակառուցվել են ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման համակարգերի, տաք ջրի մատակարարման ավտոնոմ համակարգի տեղադրման աշխատանքները:

Ներկայացված նախագծային լուծումները պայմանավորված են հիմնանորոգված ծնարանի հետագա շահագործման ընթացքում ապահովել հարմար աշխատանքնային եւ սանիտարահիգիենիկ պայմաններ ինչպես հիվանդների, այնպես էլ բուժ. անձնակազմի համար:

Հովանավոր: Մեծ Բրիտանիայի տեղական մարմին