Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Մեծ Բրիտանիա
Start Մեկնարկի ամսաթիվ: Նոյեմբեր 01, 2008
End Ավարտի ամսաթիվը ` Նոյեմբեր 01, 2008
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Ակնաղբյուրը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում` երկրի հյուսիս-արեւելքում: Ակնաղբյուր գյուղն ունի 551 բնակիչ: Գյուղը գտնվում է Երեւանից 153 կմ, իսկ վարչական կենտրոն Իջեւանից` 13 կմ հեռավորության վրա: Գյուղը հեռու է պետական սահմանից մոտ 10 կմ :

Ակնաղբյուրը հիմնվել է 451 թվականին հայտնի հայ սպարապետ Վարդան Մամիկոնյանի պատվին: Այն գտնվում է Աղսթեւ գետի ձախ ափին: Հարավում այն հարեւան է Լուսաձոր, իսկ հյուսիսում` Աչաջուր գյուղին:

Ակնաղբյուրի դպրոցը հիմնվել է 70-ական թվականներին: Դպրոցը ունի մոտ 62 աշակերտ , ուսուցիչների թիվը 18 է: Մոտ 3 տարի առաջ դպրոցը մասամբ կահավորվել է :
Այսօր ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը Ակնաղբյուրի դպրոցի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին մատուցեց բազմաթիվ նվերներ: Ծրագիրն իրականացվեց Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի միջոցներով եւ նախաձեռնությամբ: Ակնաղբյուր գյուղում մեծ ոգեւորությամբ ընդունեցին գրենական պիտույքները` տետրեր գրիչներ, կարկիններ,քանոններ, ֆուտբոլի ,բասկետբոլի գնդակներ եւ այլն: Հիմնադրամի կողմից բոլոր աշակերտներին հանձնվեցին նվեր-փաթեթներ, որոնք պարունակում էին գրենական պիտույքներ` գրիչներ, տետրեր, գունավոր մատիտներ, սոսինձ, ռետին, հաշվիչ եւ այլն: