Start Մեկնարկի ամսաթիվ: Հունվար 01, 2003
End Ավարտի ամսաթիվը ` Հունվար 01, 2004
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Վայրը` ՀՀ, Երեւան Կարգավիճակը` Ավարտված Ծրագրի տեսակը` Առողջապահության համակարգի զարգացում Հանրապետական շտապբուժօգնության մանկական կլինիկայի սոմատիկ բաժանմունքում «Հայաստան» հիմնադրամն իրականացրել է վերակառուցման, նորոգման ու կահավորման աշխատանքներ: 2004-ի փետրվարին «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանցի եւ այլոց մասնակցությամբ տեղի ունեցավ բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը: 1982-ից ի վեր գործող բաժանմունքը, որտեղ բուժվում են 1-18 տարեկան հիվանդներ, այցելուներին ներկայանում է լիովին նոր տեսքով` ժամանակակից, հարմարավետության բոլոր պայմաններին համապատասխանեցված: Նախկինում պայմանները բարվոք չէին, ինչը մտահոգիչ էր, քանի որ այս բաժանմունքում ներքին օրգանների ոչ ինֆեկցիոն հիվանդություններից բուժվողները երեխաներ ու անչափահասներ են: Հիվանդանոցի սոմատիկ բաժանմունք տարեկան մուտք է գործում 700-800 հիվանդ: Հովանավորը` Հակոբ Գիրիթլյան