Ըստ հովանավորի: Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամ (Անկախ բարեգործական կազմակերպություն), Արցախի կառավարություն
Start Սկիզբը Հունվար 01, 2015
End Ավարտը Մայիս 19, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 1313
Շահառու

Իվանյանը գտնվում է Կարկառ և Պատարա գետերի հատման շրջակայքում, Պատարա գետի աջ և ձախ ափին, Ասկերան քաղաքից 6 կմ հեռավորության վրա: Բնակչության թիվը կազմում է 1313 մարդ: Իվանյանը Արցախի հնագույն բնակավայրերից է: 2001թ. համայնքը վերանվանվել է Արցախի հերոս Քրիստոփոր Իվանյանի պատվին:

Ծրագիր

«Հայաստան» համահայկական հիմնադրամn Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում կառուցել է համայնքային կենտրոն: Վերջինս երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կահավորված է և ունի ջեռուցման և օդափոխության համակարգ:

Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: