Ըստ հովանավորի: «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Սկիզբը Սեպտեմբեր 01, 2014
End Ավարտը Մայիս 01, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Սոս գյուղը գտնվում է Մարտունու շրջանում և ունի 1042 բնակիչ: Զբաղեցնում է 2010 հա հողատարածք, ունի 250-300 տարվա պատմություն: Գյուղացիների հիմնական զբաղմունքը խաղողագործությունն է: Արցախյան ազատագրական շարժման ժամանակ Սոս գյուղը 38 զոհ է տվել:

Խնդիր
Հայաստան համահայկական հիմնադրամը 2010 թվականին Ֆրասիայի հայ համայնքի օժանդակությամբ կառուցել է Սոս գյուղի խմելու ջրի համակարգը, որի շնորհիվ գյուղի բնակիչները այսօր ունեն շուրջօրյա ջրամատակարարում: Մարտական գործողությունների ժամանակ լուրջ ավերվածություններ են եղել, վնասվել է դպրոցի շենքը, իսկ մանկապարտեզը ծառայել է որպես հոսպիտալ: Մանկապարտեզի շենքը գտնվում էր անմխիթար վիճակում և սեյսմակայուն չէր: Այսպիսով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում կառուցվեց մանկապարտեզի նոր շենք և բարեկարգվեց շրջակա տարածքը: Իսկ դպրոցի շենքը մինչ օրս գտնվում է անմխիթար վիճակում և ենթակա չէ վերանորոգման:

Լուծում
Այսպիսով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր ծրագրի շրջանակներում Սոս գյուղում կառուցվեց նոր դպրոց:

Հովանավորներ` «Հայաստան» համահայկական հիմնադրամ–Արևմտյան շրջան-ԱՄՆ, Ջերրի Թրփանջյան