Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Նիդերլանդներ, Արցախի կառավարություն, Հայաստան համահայկական հիմնադրամ – Հունաստան, Հայաստան համահայկական հիմնադրամ – Կիպրոս, Հայաստան համահայկական հիմնադրամ – Լիբանան, Հայաստան համահայկական հիմնադրամ – Բրազիլիա
Start Սկիզբը Սեպտեմբեր 01, 2013
End Ավարտը Մայիս 01, 2015
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Խաչմաչը գտնվում է Ասկերան քաղաքից 40 կմ դեպի հարավ-արևելք, Ստեփանակերտ քաղաքից 25 կմ հեռավորության վրա: Արցախի հնագույն բնակավայրերից է: Անվանումն առաջացել է եկեղեցական խաչարձանների առկայությունից: Գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1651 թվականին: Մինչև Արցախյան պատերազմը այստեղ կար 62 տուն, 250 բնակիչ: Այժմ գյուղում ապրում է 256 մարդ: 1873 թվականից գյուղում գործել է ծխական դպրոց` 27 աշակերտական տեղով: Գյուղն էլեկտրիֆիկացվել է 1963 թվականին: Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակումն է, բանջարաբուծությունը, այգեգործությունն ու անասնապահությունը:

Խնդիր

Գյուղը ունի համայնքային կենտրոնի կարիք: Արցախյան գոյապայքարի ժամանակ Խաչմաչ գյուղը տվել է 4 զոհ: Գյուղն ունի բուժկետ և միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 41 աշակերտ: Գրադարանը գտնվում է ակումբի շենքում: Խաչմաչում գործում է նաև էլեկտրաֆիկացման և գազաֆիկացման համակարգը, իսկ ջրամատակարարման համակարգը վերակառուցվել է 2011թ.-ին:

Լուծում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում կառուցեց համայնքային կենտրոն: Վերջինս երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կահավորված է և ունի ջեռուցման և օդափոխության համակարգ:

Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: