Ըստ հովանավորի: Արցախի կառավարություն, Հայաստան համահայկական հիմնադրամ – Մոնրեալ, Կանադա
Ծրագիր
Խանցք գյուղը գտնվում է Ասկերան քաղաքից 19կմ դեպի հարավ-արևմուտք` Ստեփանակերտ քաղաքից 22կմ հեռավորության վրա: Անվանումը նշանակում է Խաների նստատեղ: Արցախի հին բնակավայրերից է: 1230 թվականին կառուցված եկեղեցին մինչ օրս պահպանվել է:Մինչև Արցախյան պատերազմը այստեղ կար 67 ընտանիք` 248 բնակիչ: Այժմ գյուղում բնակվում է 220 մարդ: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի, բանջարեղենի մշակմամբ և անասնապահությամբ:
Խնդիր
Խանցքի գյուղապետարանը գտնվում էր մանկապարտեզի շենքում: Դպրոցում սովորում է 24 աշակերտ: Բուժկետը գործում է նորակառույց շենքում: Գյուղում չկա գազաֆիկացում: Խանցք գյուղը ջրաֆիկացված է, սակայն ջրամատակարարման համակարգը հնամաշ է և ենթակա է վերանորոգման:
Լուծում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Ասկերանի շրջանի Խանցք գյուղում կառուցեց համայնքային կենտրոն: Համայնքային կենտրոնը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը նաև կահավորվել է և ունի ջեռուցման և օդափոխության համակարգ:
Նմանատիպ կենտրոնների կառուցումը ոչ միայն հասցեագրում է գյուղի մի շարք խնդիրներ, այլև նպաստում է համայնքի արդյունավետ ու համակարգված գործունեությանը, ինչպես նաև բնականոն զարգացմանը: