Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Ուրուգվայ, Հայաստան համահայկական հիմնադրամ – Հունաստան, Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա, Հայաստան համահայկական հիմնադրամ – Կիպրոս, Հայաստան համահայկական հիմնադրամ – Բրազիլիա
Start Սկիզբը Օգոստոս 01, 2011
End Ավարտը Դեկտեմբեր 01, 2013
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Քարին Տակ գյուղը գտնվում է Շուշի քաղաքից հինգ կիլոմետր դեպի հարավ–արևելք: Գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում: Գյուղը շատ է տուժել Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում, որի ժամանակ տվել է 15-ից ավել զոհ: Գյուղն ունի 151 տնտեսություն և 640 բնակիչ: Գյուղում կա մինչև 16 տարեկան 170 երեխա, որոնցից 107-ը դպրոցականներ են: Ծնունդների թիվը գյուղում տվյալ պահին տարվա կտրվածքով 17 երեխա է, և տարեցտարի ծնելիության աճ է նկատվում:
Գյուղացիների հիմնական աշխատանքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Քարին Տակ գյուղն ունի հանրային դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն, վարչական գրասենյակ և բուժկետ: Գյուղն ունի էլեկտրական համակարգ և գազաֆիկացված է: Գյուղում առկա կարևոր խնդիրներից է ջրամատակարարման ներքին ցանցի վատ վիճակը:

Խնդիր

Գյուղի ջրամատակարարման հին համակարգը վատ վիճակում է: Գյուղացիները խմելու ջուր են ստանում գյուղում տեղակայված երկու աղբյուրներից: Աղբյուրներից մեկը գտնվում է գյուղից 1.1 կմ հեռավորության վրա: Աղբյուրը ջրամբարին է միանում 50 և 89 մմ տրամագծով մետաղական խողովակներով: Երկրորդ աղբյուրը գտնվում է գյուղից 6կմ հեռավորության վրա և ջրամբարին միանում է 40 մմ և 76 մմ մետաղական խողովակաշարով: Օրվա կարգավորման ջրամբարը ունի 50 մ3 ծավալ: Խողովակները գտնվում են հողի երեսին, այդ պատճառով ջուրը ձմռանը սառչում է: Օրվա կարգավորիչ ջրամբարը ժամանակին օգտագործվում էր ոռոգման համակարգում: Այսօր ջրամբարը ամբողջությամբ քայքայված է: Ծախսի և աշխատուժի առումով ջրամբարի վերանորոգումը նպատակահարմար չէ:

Լուծում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում վերակառուցվել է Քարին Տակ գյուղի 5 կմ երկարությամբ ջրամատակարարման համակարգը, որի արդյունքում գյուղի 40 տուն այժմ ապահովված է ջրամատակարարմամբ: Կառուցվել են նոր ներքին ցանց, ջրընդունիչ, զտիչ և սանիտարական կայաններ: Աշխատանքների ավարտից հետո գյուղի բնակչությունն ունի կայուն ջրամատակարարում: Նաև կառուցվել է 200 մ³ տարողությամբ նոր օրվա կարգավորիչ ջրամբար:

Հովանավորներ` Հայաստան համահայկական հիմնադրամ – Ուրուգվայ, Հունաստան, Արգենտինա, Կիպրոս, Բրազիլիա, ՀՕՄ