Ըստ հովանավորի: Արցախի կառավարություն, Հայաստան համահայկական հիմնադրամ - Ռուսաստան
Start Սկիզբը Հունիս 01, 2011
End Ավարտը Նոյեմբեր 01, 2013
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Շինությունը, որտեղ տեղակայված է Ստեփանակերտի տուն-ինտերնատը, կառուցվել է 70-ական թվականներին: Տուն-ինտերնատը տեղափոխվել է այստեղ 1999թ.-ին` Լուիզ Սիմոն Մանուկյանի միջոցներով շենքի վերանորոգումից հետո: Տուն-ինտերնատն իրենից ներկայացնում է մի համալիր, որն ընդգրկում է 2 երկհարկանի բնակելի մասնաշենք 40 բնակելի սենյակներով, առանձին հանդիսությունների դահլիճ, լվացքատուն, ճաշարանի մասնաշենքեր: Տուն-ինտերնատը չուներ առանձին խոհանոց: Խոհանոցը զբաղեցնում էր ճաշարանի մի անկյունը: Ստեփանակերտի ինտերնատում այսօր բնակվում է 78 մարդ, որոնք ոչ միայն միայնակ ծերեր են, այլ նաև հաշմանդամներ:

Խնդիր

Տուն-ինտերնատը գտնվում էր տեխնիկապես վատ վիճակում: Շենքերն ընդհանուր առմամբ ունեին հիմնովին վերանորոգման կարիք, դռները և պատուհանները հին էին և ենթակա էին փոխարինման, ինժեներական կոմունիկացիաները տարիների ընթացքում մաշվել էին, շենքը չուներ ջեռուցման համակարգ, բնակելի մասնաշենքերում կային միայն մեկական սանհանգույցներ, ինչը շատ անհարմար էր տարեց և հաշմանդամ բնակիչների համար: Մեկ այլ խնդիր էր նաև ճաշարանային մասնաշենքի հեռու գտնվելը, ինչը առավել անհարմար էր վատ եղանակային պայմաններում տարեցներին և հաշմանդամներին այնտեղ հասնելու համար: Վատ վիճակում էին գտնվում մասնաշենքերի տանիքները:

Լուծում

Հայաստան համահայկական հիմնադրամի այս ծրագրի առաջին փուլում հանդիսությունների դահլիճը վերակառուցվել է ճաշարանի, կից կառուցվել է խոհանոցային բլոկ: Կատարվել է բնակելի մասնաշենքերից մեկի վերակառուցում. բոլոր սենյակներում կառուցվել են սանհանգույցներ, փոխվել են բոլոր ինժեներական համակարգերը, շենքն այժմ ունի ջեռուցման համակարգ, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ, կատարվել է արտաքին և ներքին հարդարում, ինչպես նաև տարածքի բարեկարգում: Փոխվել են տուն-ինտերնատի մասնաշենքի տանիքները: Ծրագրի երկրորդ փուլով վերակառուցվել և նորոգվել են երկրորդ բնակելի մասնաշենքը և վարչական հատվածը:

Հովանավոր: Արմեն Շահազիզյան (Ռուսաստանի Դաշնություն)