Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արևելյան շրջան, ԱՄՆ, Արցախի կառավարություն
Start Մեկնարկի ամսաթիվ: Ապրիլ 01, 2011
End Ավարտի ամսաթիվը ` Մայիս 01, 2013
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Կարմիր Շուկա գյուղը գտնվում է Մարտունու շրջանում և ունի 1055 բնակիչ: Գյուղը շրջկենտրոն Մարտունի քաղաքից գտնվում է 35 կմ հեռավորության վրա: Գյուղացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է:

Խնդիր
Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրամատակարարման խնդիրը երկար տարիների պատմություն ունի: Գյուղում տարիներ շարունակ բացակայել է խմելու ներքին ցանցը: Գյուղացիները խմելու ջուր էին ստանում գյուղի տարբեր թաղամասերում տեղակայված ծորակներից, որտեղից բնակիչները դույլերով ջուր էին կրում:

Լուծում
Ծրագրի շրջանակներում կառուցվել է երկու օրվա կարգավորման ջրամբար իրենց սանիտարական գոտիներով, 15կմ երկարությամբ նոր ջրատար և ներքին ցանց: Գյուղի խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման արդյունքում գյուղի ամբողջ բնակչությունը ապահովված է խմելու ջրով: