Ըստ հովանավորի: «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Մեկնարկի ամսաթիվ: Օգոստոս 01, 2009
End Ավարտի ամսաթիվը ` Փետրվար 01, 2010
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Հայաստան” համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ Արցախում իրականացվում է խոշորածավալ կահավորման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Ստեփանակերտի, Հադրութի , Շուշիի, Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների ավելի քան 85 դպրոցների տրամադրել դպրոցական նոր գույք:

Ավելի քան 1000 ուսուցչական աթոռ , 1300 ցուցադրական լաբորատոր եւ 100 քարշիչ պահարան կտրամադրվեն դպրոցներին:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120 030 000 ՀՀ դրամ:

Հատկանշական է, որ գույքը չի ներկրվելու, այլ պատրաստվելու է Գյումրիում եւ ծրագրի շնորհիվ շուրջ յոթանասուն գյումրեցի աշխատելու հնարավորություն կստանա:

Նախատեսվում է գույքն ամբողջությամբ տրամադրել դպրոցներին մինչեւ 2010թ-ի փետրվար ամիսը:


Հովանավոր: ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմին