Start Մեկնարկի ամսաթիվ: Մարտ 01, 2008
End Ավարտի ամսաթիվը ` Հոկտեմբեր 01, 2009
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Հաղարծինը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում` երկրի հյուսիս-արևելքում: Մարզը զբաղեցնում է նախկին Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի շրջանների և առողջարանային կենտրոն հանդիսացող Դիլիջան քաղաքի տարածքը: Տավուշի մարզը զբաղեցնում է 2.710 կմ2 տարածք (Հայաստանի շուրջ 9.3%): Մարզն ունի 4 քաղաք և 58 գյուղական համայնք: Ընդհանուր բնակչությունը կազմում է 134.376 մարդ:
Հաղարծնի եկեղեցական համալիրը կառուցվել է 10-13դ. և հայ ժողովրդի համար հանդիսանում է կրոնական, մշակութային և պատմական անգնահատելի ժառանգություն և ինչպես բոլոր պատմական արժեք ներկայացնող կառույցները Հաղարծնի վանական համալիրը ևս կարիք ուներ վերանորոգման և պահպանման:
Հայաստան Համահայկական Հիմնադրամի ծրագրի շրջանակներում նորոգվեց Հաղարծնի վանք տանող ճանապարհը, կառուցվեցին ջրամատակարարման,էլեկտրաէներգիայի և գազամատակարարման համակարգեր:

Մոտ 1.713.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ընդհանուր ծրագիրը էապես բարեփոխեց եկեղեցու շրջակա տարածքը: Մեկ այլ համաձայնագրով` նախկինում կնքված Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Նորին Գերազանցություն Շեյխ Սուլթան Բին Մուհամեդ Ալ Քասիմի միջև, կատարվեցին վանքի վերականգնման աշխատանքները: Նորոգման և վերահսկողության պատասխանատվությունը ստանձնել էր Սուրբ Էջմիածին եկեղեցին` համաձայն ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների վարչության պահանջների:
Շինարարական աշխատանքները սկսվել են 2008թ. ապրիլին: Նորոգվել ու ասֆալտապատվել են մայրուղուց դեպի համալիր տանող 6կմ երկարությամբ ճանապարհը: Ճանապարհի որոշ հատվածներ լայնացվել են, կառուցվել է ավտոկայանատեղի` տուրիզմի և հանգստյան գոտիների սպասարկման նպատակով: Ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ժամանակակից համակարգերը մեծապես նպաստել են եկեղեցական համալիրի հետագա պահպանմանն ու շահագործմանը: