Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Ավստրալիա
Start Մեկնարկի ամսաթիվ: Սեպտեմբեր 01, 2008
End Ավարտի ամսաթիվը ` Սեպտեմբեր 01, 2009
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Խաշթառակ համայնքը գտնվում է Տավուշի մարզում: Մարզը գտնվում է երկրի հյուսիս-արեւելքում եւ զբաղեցնում է նախկին Իջեւանի, Տավուշի(Շամշադին) եւ Նոյեմբերյանի շրջանների եւ առողջարանային քաղաք Դիլիջանի տարածքը: Մարզը զբաղեցնում է 2,710 կմ2, որը կազմում է Հայաստանի տարածքի մոտ 9.3%-ը: Մարզում կա 4 քաղաք եւ 58 գյուղական համայնք: Ընդհանուր բնակչության թիվը 134,376 է: Նրանցից 20,400-ը ապրում են Իջեւանում:

Խաշթառակի դպրոցը կառուցվել է 1973թ-ին, ունի 2 մասնաշենք` եռահարկ եւ երկահարկանի:Կառուցումից ի վեր չի վերանորոգվել: Մոտ 251 երեխա է հաճախում դպրոց: Վերանորոգումից հետո աշակերտների թիվը կհասնի մոտ 600 -ի:

ՙՀայաստան՚ Համահայկական Հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվեց նաեւ Խաշթառակի դպրոցի կահավորումը: Դպրոցի համար տեղադրվեցին աշակերտական սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, պահարաններ, ֆիզիկայի եւ քիմիայի դասերի համար նախատեսված հատուկ սեղաններ, ուսուցիչների համար` սեղաններ,գրադարանի համար` պահարաններ,հագուստի համար նախատեսված պահարաններ,ուսուցչանոցի համար` սեղաններ եւ աթոռներ,բուժսենյակի համար նախատեսված թախթ, բուֆետի համար` սեղաններ, աթոռներ եւ այլն: