Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արևելյան շրջան, ԱՄՆ
Start Մեկնարկի ամսաթիվ: Սեպտեմբեր 01, 2009
End Ավարտի ամսաթիվը ` Մայիս 01, 2010
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Ակնաղբյուրը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում` երկրի հյուսիս-արևելքում: Մարզը զբաղեցնում է նախկին Իջևանի, Տավուշի (Շամշադին), Նոյեմբերյանի շրջանների և առողջարանային կենտրոն հանդիսացող Դիլիջան քաղաքի տարածքը: Տավուշի մարզը զբաղեցնում է 2,710 կմ2 տարածք (Հայաստանի շուրջ 9.3%-ը): Մարզն ունի չորս քաղաք և 58 գյուղական համայնք: Ընդհանուր բնակչության թիվը կազմում է 134,376 մարդ: Ակնաղբյուր գյուղն ունի 551 բնակիչ: Գյուղը գտնվում է Երևանից 153 կմ, իսկ վարչական կենտրոն Իջևանից` 13 կմ հեռավորության վրա: Պետական սահմանից 10 կմ է բաժանում գյուղը:

Ակնաղբյուրը հիմնվել է 451 թվականին հայտնի հայ սպարապետ Վարդան Մամիկոնյանի պատվին: Այն գտնվում է Աղսթև գետի ձախ ափին: Հարավում այն հարևան է Լուսաձոր, իսկ հյուսիսում` Աչաջուր գյուղին:

Ոռոգման համակարգ - գյուղն ունի 67 հեկտար վարելահող, որից միայն 47 հեկտարն է ոռոգվում: Մնացած մասը անջրդի է ոռոգման համակարգի բացակայության պատճառով:

Խնդիրը լուծելու համար Հայաստան Համահայկական Հիմնադրամի ծրագրի շրջանակում կառուցվեց 1600 մ երկարությամբ մայր խողովակաշար, որի շնորհիվ Ակնաղբյուր գյուղը ապահովվեց անխափան ջրամատակարարմամբ: