Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Ավստրալիա
Start Սկիզբը Նոյեմբեր 01, 2006
End Ավարտը Ապրիլ 01, 2007
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Նկարագրություն. Եր-անի Նորքի «Մանկան տունը» հիմնվել է 1937 թվականին: Այն նախատեսված է եղել մինչեւ 6 տարեկան երեխաների համար, որից հետո երեխաները տեղափոխվում են Հայաստանի այլ մանկատներ: Այսօր Նորքի «Մանկան տանը» ապրում է մոտ 80 երեխա: 2006թ հունվարին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը իր Նյու Յորքի հանձնախմբի ֆինանսավորմամբ կատարել է մանկատան շենքի ջեռուցման համակարգի վերակառուցումը: Այդ համակարգը չէր աշխատում 1989թ. հետո եւ այդ ժամանակից սկսած մանկատունը ջեռուցվում էր էլեկտրականությամբ, ինչը բավականին թանկ էր: Հիմնադրամի օժանդակությամբ մանկատանը տեղադրվել էր բնական գազով աշխատող ջեռուցման համակարգ: Սույն ծրագրով նախատեսվում է վերանորոգել մանկատան տանիքը, որը գտնվում է անմխիթար վիճակում: Մասնավորապես նախատեսվում է կատարել գլխավոր կորպուսի գոյություն ունեցող տանիքի կրող կոնստրուկցիաների վերանորոգում եւ այն ծածկել ցինկապատված մետաղական պրոֆիլներով: Հովանավոր. Ավստրալիայի տեղական մարմին Ծրագրի սկիզբ. 2006-11-16 Ծրագրի ավարտ. 2007-04-17