Ըստ հովանավորի: «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Սկիզբը Հոկտեմբեր 01, 2008
End Ավարտը Օգոստոս 01, 2010
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի սաները և ուսուցչական կազմը մինչ օրս դասերն անցակցնում էին ԽՍՀՄ ժամանակաշրջանում կառուցված մանկապարտեզի շենքերում, որը թե′ տարածքի և թե′ պայմանների առումով գտնվում էր անբավարար վիճակում:
Ծրագրի նպատակն էր դպրոցի համար կառուցել երեք նոր մասնաշենք և կաթսայատուն: Այս երեք նոր շենքերից երկուսը կհատկացվեն դասերի, ինչպես նաև սպորտային պարապմունքների համար, իսկ երրորդ շենքը` վարչական նպատակների համար:

Դպրոցի կրթական նոր շենքը եռահարկ է և ունի կիսանկուղային հարկ: Գրադարանը տեղակայված է երրորդ հարկում: Ճաշարանը, ինչպես նաև արհեստի և նախնական զինվորական պատրաստության դասընթացների համար հատկացված դասարանները տեղակայված են կիսանկուղային հարկում: Սովորական և հատուկ առարկաների համար նախատեսված լաբորատոր դասարանները զբաղեցնում են շենքի առաջին, երկրորդ և երրորդ հարկերը: Տնօրենի, փոխտնօրենների գրասենյակները, ուսուցչանոցը, ինչպես նաև առաջին բուժօգնության սենյակը, համակարգչային սենյակը և նախասրահ-ընդունարանը տեղակայված են վարչական շենքում: Մարզադահլիճը գտնվում է առանձին մասնաշենքում` աղջիկների և տղաների համար նախատեսված առանձին հանդերձարաններով, մարզիչի և սպորտային գույքի համար հատկացված սենյակներով:

Նորակառույց դպրոցն ունի նաև կաթսայատուն և ջեռուցման համակարգ, ինչը կապահովի բարենպաստ պայմաններ ցուրտ եղանակին դասերը հարիր կերպով կազմակերպելու համար:
Ծրագիրն ավարտված է, իսկ Ստեպանակերտի թիվ 11 դպրոցի սաները, ուսուցչական և սպասարկող անձնակազմը նոր ուսումնական տարին կսկսեն ԼՂՀ տարածքում իր նախադեպը չունեցող նորակառույց դպրոցում: