Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Մոնրեալ, Կանադա
Start Սկիզբը Մարտ 01, 2005
End Ավարտը Սեպտեմբեր 01, 2005
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

1960-ականներից Դիլիջան քաղաքում ջրամատակարարման համակարգը չէր վերանորոգվել: Արդյունքում, այն պատշաճ չի գործում, իսկ խողովակների մի մասը ամբողջովին վնասված է, ինչի պատճառով ջրի մեծ կորուստներ են լինում: Այս ծրագրի շրջանակներում վերանորոգվել են Շամախյան, Այգեստան եւ Իվանովո փողոցների ջրամատակարարման ցանցերը: Շամախյան եւ Այգեստան փողոցների խմելու ջրի ներկայիս խողովակաշարը կառուցվել է 1969-ին: Թաղամասի բնակչության առջեւ ջրամատակարարման մեծ խնդիր էր ծառացել: Նրանք ջուր էին ունենում երկու օրը մեկ անգամ: Խմելու ջուր էին բերում մոտակա լեռան վրա գտնվող միակ աղբյուրից, որի հզորությունը վայրկյանում 20 լիտր է: Այս երկու փողոցների բնակիչների ընդհանուր թիվը 2500 է` 1,500 Շամախյան, իսկ1,000 Այգեստան փողոցում: Կառուցվել է եւս մեկ խողովակաշար` Իվանովո փողոցի շուրջ 200 բնակիչների համար:

Ծրագրի շրջանակներում կատարվել են հետեւյալ աշխատանքները.

- Շամախյան փողոցում կառուցվել է երկու մասից բաղկացած նոր խողովակաշար`1,700 մետր երկարությամբ, 100մմ տրամագծով եւ 150 մետր երկարությամբ, 75 մմ տրամագծով;

- Այգեստան փողոցում գոյություն ունեցող խողովակները փոխվել են (700 մետր 75 մմ տրամագծով)

- Իվանովո փողոցում անցկացվել է նոր խողովակաշար` բաղկացած 680 մետր երկարությամբ, 100 մմ տրամագծով եւ 240 մետր երկարությամբ 50մմ տրամագծով խողովակներից:
Հովանավոր. Fondation Hayastan Inc. Montreal, CANADA