Ըստ հովանավորի: «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Մեկնարկի ամսաթիվ: Հունվար 01, 2007
End Ավարտի ամսաթիվը ` Հունվար 01, 2009
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Հադրութ քաղաքը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) համանուն շրջանի վարչական կենտրոնը: Այս շրջանը Ղարաբաղի հարավում է եւ հանդիսանում է հանրապետության ամենալեռնային շրջանը: Շրջանի տարածքն է 724 կմ2: Շրջանում կա մեկ քաղաքային եւ շուրջ 40 գյուղական համայնք: 2005թ. անցկացված մարդահամարի համաձայնª շրջանի ընդհանուր բնակչությունը կազմում է 12,000 մարդ, որ ԼՂՀ բնակչության մոտ 8.3%-է: Հադրութ քաղաքում բնակվում է 2,714 մարդ:

Հադրութի շրջանային հիվանդանոցը եռահարկ շինություն է` 1981 թվականին կառուցված: Հիվանդանոցը միակն է շրջանում եւ նախատեսված է 100 մահճակալի համար, սակայն այժմ հիվանդանոցում կա ընդամենը 40 մահճակալ, որոնցից 5-ը նախատեսված են երեխաների համար: Այսպիսովª այսօր հիվանդանոցի շենքի միայն կեսն է օգտագործվում: Պատերազմից հետո` 2002թ., շենքի մի մասը մասնակի վերանորոգվել է USAID-ի եւ Կարմիր Խաչի կողմից: Բացի այդª կանադահայ բարերարների կողմից վերանորոգվել է փոքր ատամնաբուժարանը: Շենքի մնացած մասը սարսափելի վիճակում էª քանդված է: Հիվանդանոցի սանիտարական վիճակն անմխիթար է, եւ հնարավորություն չի տալիս որակյալ բժշկական ծառայություններ մատուցել:

Հիվանդանոցն ունի չորս բաժանունք` վիրահատարան, մանկաբարձական, ինֆեկցիոն, մանկական եւ ընդհանուր բժշկության: Ինֆեկցիոն բաժանմունքը գտնվում է առանձին շինությունում, որի վիճակը նույնպես բարվոք չէ:

Բուժսարքավորումները շատ հին են եւ ծառայում են միայն շտապբուժօգնության համար: Կա ընդամենը մեկ շտապօգնության մեքենա, որը որպես տրանսպորտի միջոց է ծառայում բուժանձնակազմի համար:

Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են բոլոր բաժանմունքների պատերը, հատակները եւ առաստաղները: Տեղադրվել են նոր դռներ ու պատուհաններ: Փոխվել են տանիքը, ինչպես նաեւ էլեկտրալարերը, խմելու ջրի եւ կոյուղու համակարգերը: Տեղադրվել են նաեւ ջեռուցման սարքավորումներ:

Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել նաեւ սարքավորումներ եւ կահույք: Բժիշկներն ու բուժքույրերը վերապատրաստվել են: Ամբողջ հիվանդանոցում տեղադրվել է համակարգչային ցանց եւ նոր հեռախոսակայան:

Հովանավոր. ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմին