Ըստ հովանավորի: «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Սկիզբը Հունվար 01, 2007
End Ավարտը Սեպտեմբեր 01, 2008
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Տող համայնքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Հադրութի շրջանում: Այս շրջանը Ղարաբաղի հարավում է եւ հանդիսանում է հանրապետության ամենալեռնային շրջանը: Շրջանի տարածքն է 724 կմ2: Շրջանում կա մեկ քաղաքային եւ շուրջ 40 գյուղական համայնք:

2005թ. անցկացված մարդահամարի համաձայն շրջանի ընդհանուր բնակչությունը կազմում է 12,000 մարդ, որ ԼՂՀ բնակչության մոտ 8.3%-է: Հակակու գյուղում բնակվում է 720 մարդ, որոնցից 45-ը նախադպրոցական տարիքի երեխաներն են:

Համայնքի դպրոցը գտնվում է 1978թ կառուցված երկհարկանի մի շինությունում, որը երբեւէ չի վերանորոգվել: Դպրոցը ունի քսան դասասենյակ: Այժմ այստեղ դպրոց է հաճախում 108 աշակերտ: Դպրոցում բացակայում է նաեւ ջեռուցման համակարգը:

Ծրագրով վերակառուցել է դպրոցի ձախակողմյան հատվածը: Մասնավորապես, կառուցվել է ջեռուցման համակարգը և վերանորոգվել են կայուղագծերը եւ սանհանգույցները: Ի հավելումն, վերանորոգվել են հատակները, փոխվել են դասասենյակների դռները եւ պատուհանները: Նաեւ կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

Հովանավոր` Հեռուստամարաթոն-2006