Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա, Հայաստան համահայկական հիմնադրամ – Արևելյան շրջան, ԱՄՆ,
Start Մեկնարկի ամսաթիվ: Հոկտեմբեր 01, 2006
End Ավարտի ամսաթիվը ` Փետրվար 01, 2008
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Վանք գյուղը գտնվում է ԼՂՀ Մարդակերտի շրջանում: Շրջանի բնակչության ընդհանուր թիվը 19000 է, որը կազմում է ԼՂՀ բնակչության 13.1 տոկոսը: Վանքում ապրում է 1450 մարդ: Պատերազմը մեծ վնաս է հասցրել շենքերին, ոռոգման համակարգին, գործարաններին, ճանապարհներին եւ այլ ենթակառուցվածքներին: Սա ամենալուրջ խնդիրն է Մարդակերտի շրջանի համար, որտեղ թեժ մարտեր են մղվել: Այլ խնդիրների հետ մեկտեղ այս շրջանում ծառացած է խմելու ջրի մատակարարման լուրջ հարցը:

Վանքը եւ հարակից գյուղերը համարյա զրկված են խմելու ջրի հնարավորությունից: Ջրամատակարարումն այստեղ անկանոն է իրականացվում. •յուղացիները շաբաթվա մեջ ընդամենը մի քանի ժամ են ջուր ունենում:

Խմելու ջրի աղբյուրը գտնվում է մոտակա սարերում: Ջրամատակարարման գոյություն ունեցող համակարգը կառուցվել է 1958թ. եւ այդ ժամանակվանից ի վեր երբեք չի վերանորոգվել: Այն ֆիզիկապես վատ վիճակում էր, այսինքն եւ' ջրատարի եւ' ներքին բաշխման ցանցի ջրագծերը նորմալ չէին աշխատում, որոշ մասերում լրիվ քայքայված էին, ինչը բերում էր խմելու ջրի մեծ կորուստների:

Նորոգվելիք ջրատարի ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ է, 3 կմ մինչեւ վերին ջրամբարը(100մ3) եւ 2 կմ վերին ջրամբարից մինչեւ ներքեւի ջրամբարը (70մ3). Քանի որ ջրատարները, ինչպես նաեւ օրական կարգավորման ջրամբարը եւ ներքին բաշխման ցանցերը երբեւէ չեն վերանորոգվել, ներկայումս գտնվում են ծայրահեղ մաշված վիճակում:



Այս ծրագրի շրջանակներում, գոյություն ունեցող վերակառուցվելիք ջրատարի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 5 կմ` 3 կմ-ը մինչեւ 100մ3 տարողությամբ վերին ջրամբարը եւ 2 կմ-ը` վերին ջրամբարից մինչեւ ստորին ջրամբարը (70մ3): Նշված ջրատարը, ջրամբարները, ինչպես նաեւ ներքին բաշխման ցանցը գտնվում են ֆիզիկապես մաշված վիճակում, քանի որ երբեք չեն վերանորոգվել:

Ի հավելումն, պետք է կառուցվի նոր ջրագիծ նոր աղբյուրից մինչեւ վերին ջրամբար` ջրի անհրաժեշտ քանակությունը ապահովելու համար: Այս նոր ջրագծի երկարությունը 2 կմ է: Վերին ջրամբարից ջուր են ստանում մոտ 170 տնտեսություն, իսկ ստորին ջրամբարից` 200 տնտեսություն:

Այս ծրագրով պետք է կառուցվի 2կմ (D= 100մմ) երկարությամբ ջրատար եւ վերակառուցվեն 3 կմ եւ 2կմ երկարությամբ (D= 100մմ) ջրատարները, 100մ3 տարողությամբ ջրամբարը, 70մ3 տարողությամբ ջրամբարը եւ 7 կմ (D= 40-50մմ) երկարությամբ ներքին բաշխման ցանցը:

Հովանավորող. Ֆրանսիայի տեղական մարմին ($200 000), ԱՄՆ Արեւելյան ափի տեղական մարմին ($75 000), Հայ Օգնության Միություն, ՙՀայաստան՚ Համահայկական Հիմնադրամ

Ծրագրի սկիզբը 2006թ. հոկտեմբեր
Ծրագրի ավարտը 2008թ. փետրվար

Հայաստան՚ համահայկական հիմնադրամը տեղեկացնում է,որ օգոստոսին ավարտվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ջրամատակարարման ծրագիրը:

Վերջապես գյուղը կանոնավոր եւ որակյալ ջուր կունենա: Անգամ անբարենպաստ եղանակներին աշխատանքներն ընթանում էին ժամանակացույցով:

Ջրատարի կառուցման ու նոր կառուցված ներքին բաշխման ցանցի շնորհիվ կարգավորվել է ջրամբարների սանիտարահիգիենիկ վիճակը: Գյուղի 1650 բնակիչ այսօր արդեն ստանում է որակյալ խմելու ջուր. վերեւի ջրամբարը ջրով կապահովի մոտ 170 տնտեսություն, իսկ ներքեւինը` 200:

ՙՊողոսյան՚ հիմնադրամը, ԱՄՆ Արեւելյան հանձնախումբը, Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը եւ Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը /Լոնդոն/ համատեղ ստանձնեցին Վանքի ջրամատակարարման համակարգի վերականգնման եւ վերակառուցման ծրագիրը (ծրագրի արժեքը` 169 միլիոն ՀՀ դրամ):