Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ռուսաստան
Start Սկիզբը Մարտ 01, 2007
End Ավարտը Մարտ 01, 2008
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Մեծ Թաղլար, Ազոխ եւ Դրախտիկ գյուղերը գտնվում են ԼՂՀ Հադրութի շրջանում: Այս շրջանը ամենալեռնային շրջաններից է: Այն գրավում է երկրի հարավային մասը եւ զբաղեցնում է 724 կմ2: Շրջանն ունի մեկ քաղաք եւ մոտ 40 գյուղական համայնք:

Ըստ 2005 թվականին անցկացված մարդահամարի` շրջանի ընդհանուր բնակչության թիվը մոտ 12,000 է, որը ԼՂՀ բնակչության մոտ 8.3% է կազմում: Երեք գյուղերի բնակիչների թիվը կազմում է 2,710 մարդ` 1,507-ը Մեծ Թաղլարում, 796-ը Ազոխում and 407-ը Դրախտիկում:

Մեծ Թաղլար, Ազոխ եւ Դրախտիկ գյուղերի խմելու ջրի մատակարարումն անկայուն է Իշխանագետ գետից ձգվող ջրատարի քայքայված լինելու պատճառով: Բնակիչները ջուր են ստանում օրվա մեջ միայն մի քանի ժամ:

Ծրագրի շրջանակներում կկառուցվի հիմնական գիծը` Իշխանագետ գետից մինչեւ գյուղեր: Մասնավորապես կառուցվելու է.

- Մոտ 16.3 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ` Իշխանագետ գետից մինչեւ Դրախտիկ,

- Հիմնական ջրագծից Մեծ Թաղլար տանող ջրատար` մոտ 2.2 կմ երկարությամբ,

- Հիմնական ջրագծից Ազոխ տանող ջրատար` մոտ 2.7 կմ երկարությամբ,

- 3 նոր օրական կարգավորման ջրամբարներ. երկուսը 200մ3 տարողությամբ Մեծ Թաղլար եւ Ազոխ գյուղերում եւ մեկ ջրամբար էլ` 100մ3 տարողությամբ Դրախտիկում,

- Ջրամաքրման կայան Իշխանագետի վրա,

- Երկու ջրի բաշխիչ կայաններ հիմնական ջրագծի վրա:

Հովանավոր: Հեռուստամարաթոն 2006
Ծրագրի սկիզբ. Մարտ 2007
Ծրագրի ավարտ. Նախատեսվում է ավարտել ծրագիրը 2008թ. մարտին