Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ռուսաստան
Start Մեկնարկի ամսաթիվ: Հունվար 01, 1995
End Ավարտի ամսաթիվը ` Հունվար 01, 1999
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

«Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհ Հովանավորը` Համայն հայություն ՓՈՒԼԵՐ ԱՐԺԵՔ ԿԱՊԱԼԱՌՈՒ Նախագծում $48,295.66 «Ճաննախագիծ» ՓԲԸ Վերահսկում $111,817.89 «Ճաննախագիծ» ՓԲԸ I $615,159.51 «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ II $2,023,733,33 «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ III $1,488,833 Արարատի ՃՇՇՁ IV $1,511,627 Արարատի ՃՇՇՁ V $2,799,911 «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ VI $1,467,877 «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ Ծրագրի իրագործումը սկսվել է 1995 թվականին` ԼՂՀ-ում հրադադար հաստատվելուց մեկ տարի անց: Կառուցվել է վեց փուլերով: Ավարտվել է 1999 թվականի նոյեմբերին: 1992 թվականին ազատագրված Լաչինի միջանցքը, փաստորեն, դարձավ միակ ցամաքային կապը Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ: ոյություն ունեցող ճանապարհը վատ վիճակում էր. երկար տարիներ չէր նորոգվել, ռազմական գործողությունների ընթացքում կրել էր լուրջ վնասներ: Նոր ավտոճանապարհը ոլորանների կրճատման հաշվին նախկինի համեմատ 6 կիլոմետրով կարճացել է: Եթե նախկինում Գորիսից մինչեւ Ստեփանակերտ ավտոմեքենաները հասնում էին 2.5-3 ժամում, ապա այժմ հնարավոր է միջին արաությամբ նույն ճանապարհն անցնել 60-80 րոպեում: Ճանապարհի երթեւեկելի մասը 7 մետր է, ամեն կողմից ունի 1.5 մետրանոց կողնակներ: «Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհի շինարարության ծրաիրն իրականացնելու համար 1996 եւ 1997 թվականներին Լոս Անջելեսում անցկացվեցին հեռուստամարաթոններ, նաեւ` այլ միջոցառումներ կազմակերպվեցին աշխարհի գրեթե բոլոր հայաշատ երկրներում: Ծրագրին մասնակցեցին նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ-ի բնակիչները: «Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհի կառուցումը մեծ նշանակություն ունի ԼՂՀ-ի համար` եւ՛ տնտեսական, եւ՛ առեւտրական ու պաշտպանական առումով: