Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ռուսաստան
Start Մեկնարկի ամսաթիվ: Հունվար 01, 2003
End Ավարտի ամսաթիվը ` Հունվար 01, 2004
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Վայրը` ՀՀ, Սյունիքի մարզ
Կարգավիճակը` Ավարտված
Հովանավորը` ԱՄՆ, Արեւմտյան ափի հայ համայնք
Ծրագրի տեսակը` Ճանապարհաշինություն

«Գորիս-Ստեփանակերտ» ավտոմայրուղին, որի շինարարությունն ավարտվել է 1999-ին, շարունակելով ընդգրկված մնալ Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերում` մշտապես վերահսկվում եւ վերանորոգվում է: Այս ճանապարհը, որ ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունի Հայաստանի եւ Արցախի համար, պարբերաբար անցնում է հուսալիության «քննություն»: Սա պատահական չէ, քանի որ դեռեւս 1992-ին Լաչինի միջանցքի ազատագրումով հաստատվեց ցամաքային միակ կապը ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ` անվանվելով «Կյանքի ճանապարհ»: Արցախյան պատերազմի ընթացքում այս ճանապարհը հավատարմորեն «ծառայեց» հայերիս. այստեղով էին տեղափոխում սնունդը, հագուստը, ցանկացած տեսակի օգնություն: Ի վերջո, ճանապարհն, անընդհատ շահագործվելով, գրեթե անանցանելի դարձավ: Հայությանը ծառայած այս ճանապարհի վերանորոգման ծախսը հենց հայությունն էլ հոգաց` 1996,1997 թթ. Լոս Անջելեսում կազմակերպված հեռուստամարաթոններում կուտակված հանգանակություններով: