Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին
Հրապարակվել է Սեպտեմբեր 11, 2017

Այսօրվանից Արցախի Սոս գյուղի երեխաները կհաճախեն նորակառույց դպրոց և կունենան մեծ մարզադահլիճ։ Բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ԱՄՆ-ում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության տնօրեն Սարգիս Քոթանջյանը, ամերիկահայ բարերարներ, այլ պաշտոնատար անձինք։
Դպրոցը և մարզադահլիճն իրականություն են դարձել ԱՄՆ-ում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության, Արցախի Հանրապետության կառավարության և ամերիկահայ բարերար Ջերալդ Թրփանջյանի ֆինանսավորմամբ։