Բարեգործություն՝ Telcell-ի տերմինալներով. Telcell-ը միանում է հայրենիքի բարենորոգմանը
Հրապարակվել է Հուլիս 17, 2017
Այսուհետ տարբեր վճարումներ անելու հետ մեկտեղ Telcell տերմինալներով կարելի է նաև նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մասնակցելով Հայաստանում և Արցախում կատարվող Հիմնադրամի բազմաթիվ ծրագրերին։ Հուլիսի 12-ից գործող այս նվիրատվությունների համար Telcell-ը միջնորդավճար չի գանձում։ Հիմնադրամին նվիրատվություն կարելի է կատարել մի քանի հպումով՝ ընտրելով տերմինալի ներքևի աջ անկյունում «Այլ», ապա «Բարեգործական կազմակերպություններ» կոճակները և սեղմելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոգոյի վրա։