Դաշնակահար Ռոման Նամալյանն արժանացավ Հրայր եւ Մարթա Ալբարյանների անվան պարգեւին
Հրապարակվել է Մայիս 03, 2016
Ս/թ մայիսի 3-ին "Հայաստան" հիմնադամի գործադիր վարչության գրասենյակում դաշնակահար Ռոման Նամալյանին շնորհվել է Հրայր եւ Մարթա Ալբարյանների անվան դիպլոմ եւ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւ: Շնորհալի դաշնակահարը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի 2-րդ կուրսի ուսանող է եւ արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ միջազգային մրցույթների՝ զբաղեցնելով տարբեր մրցանակային տեղեր: Ռոմանը հպարտությամբ է հիշում 2014թ.-ին Թուքիայիում կայացած միջազգային մրցույթ-փառատոնը, որտեղ գրավել է 1-ին տեղը:

«Շատ եմ կարեւորում մասնագիտական գիտելիքների զարգացումը, եւ բարերար ամուսինների նվիրաբերած գումարով կհոգամ ուսման ծախսերս»,- Ալբարյան ընտանիքին ուղղված իր շնորհակալական խոսքում նշում է երիտասարդ երաժիշտը եւ տեղեկացնում, որ պատրաստվում է սեպտեմբերին մասնակցել Իտալիայում կայանալիք միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղից հույս ունի, որ դատարակաձեռն չի վերադառնա:
________________________

[I]Արգենտինահայ բարերարների հովանավորությամբ հիմնված ամենամյա պարգեւին արժանացել են Կոնսերվատորիայի ուսանողներ՝ գալարափողահար Արմեն Կարագյանը /2015թ./, դաշնակահար Ժորա Սարգսյանը /2014թ./, թավջութակահար Հայկ Սուքիասյանը /2013թ./, վոկալիստ Արսեն Ստեփանյանը /2012թ./, ջութակահարուհի Աննա Մարգարյանը /2011թ./, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը /2010թ./, ջութակահարուհի Մերի Խոջայանը /2009թ./:[/I]