Եւս երկու անօթեւան ընտանիք Գյումրիում ստացավ բնակարան
Հրապարակվել է Ապրիլ 29, 2016
"Հայաստան" հիմնադրամն այսօր բնակարաններ է նվիրաբերել գյումրեցի Գոմկցյան եւ Բադոյան ընտանիքներին: Բնակարնները ձեռք են բերվել Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի եւ ARTN Shant հեռուստաընկերության համատեղ հեռուստամարաթոնների արդյունքում հավաքագրված գումարներով:
Բնակարանները տանտերերին են հանձնվել բարենորոգ, կահավորված եւ հագեցած անհրաժեշտ տեխնիկայով:
Միայնակ մայրեր Գոհարիկն ու Անահիտն առաջին կարգի հաշմանդամներ են և տարիներ ի վեր իրենց ուսերին է անչափահաս երեխաների խնամքը:

"Սրտանց կիսում ենք այս ընտանիքների ուրախությունը: Այս բնակարանները մենք կարեւորում ենք նույնքան, որքան որ տարբեր համայնքներում Հիմնադրամի կողմից կյանքի կոչված յուրաքանչյուր ենթակառուցվածք",- ասում է "Հայաստան" հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Այս գեղեցիկ ձեռնարկի շնորհիվ՝ գյումրեցի 22 անօթեւան ընտանիք այսօր ապրում է արժանավայել պայմաններում: Կարեւորելով այս ծրագիրը՝ 2015թ.-ի մայիսին Գերմանիայի հայ համայնքը եւս միջոցներ հանգանակեց՝ բնակարաններով ապահովելով 2 անօթեւան ընտանիքի: