"Հայաստան" հիմնադրամի գործադիր տնօրենը հանդիպել է ԼՂՀ նախագահի հետ
Հրապարակվել է Ապրիլ 23, 2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանին։
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։
Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ավերված բնակավայրերի վերականգնմանը։

president.nkr.am