Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է` համախմբել աշխարհասփյուռ հայության ներուժը` ի նպաստ մեր հայրենիքի բարենորոգման ու զորացման:

Պատմություն

1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: Շուկայական հարաբերությունների հաստատման բարդություններին զուգահեռ անհրաժեշտ էր հաղթահարել բազում հիմնախնդիրներ, որոնք պետության առջև ծառացել էին 1988-ի ավերիչ երկրաշարժի, երկրի շրջափակման և արցախյան պատերազմի հետևանքով:

Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության` Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե հանրապետության նախագահն է:

Գործունեություն

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 21 տեղական մարմինները և գործընկեր կազմակերպությունները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 19 երկրներում. Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Իրանում, Նիդերլանդներում և Իտալիայում:

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
«Մենք պետք է գործնական քայլերով ու տեսանելի արդյունքներով ցույց տանք փոքր երկիր, բայց մեծ ազգ լինելու անհերքելի փաստը՝ իրապես սրտացավ ու հոգատար լինելով Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հայկական աշխարհի ու հայոց հայրենիքի հանդեպ»

Նախագծեր

Հիմնադրամն իրականացնում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրեր, որոնք կենսական կարևորություն ունեն մեր հայրենիքի համար: Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի ու գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակություն են ստանում բազմաթիվ սոցիալապես խոցելի խմբեր, այդ թվում` ազատամարտիկների ընտանիքներ, անապահով ընտանիքների ուսանողներ: Աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով այսօր մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ունեն տուն, ջուր, գազ, ջեռուցում, բարեկեցիկ կյանքի պայմաններ:

Մշտապես Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են արվեստի և գիտության հայ գործիչներն ու երիտասարդ ստեղծագործողները:

Զուգահեռաբար կյանքի են կոչվում բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերը Հայաստանում և Արցախում:

Իր գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը հասցրել է ճանաչվել ողջ հայության կողմից, քանի որ իր ծրագրերում միշտ եղել է արդիական ու սպասված: Ի սկզբանե նեցուկ լինելով հայոց պետականությանը` Հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը և աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղում է մեր երկրի վերակառուցմանն ու ամրապնդմանը:


Collaj
House
Հիմնադրամի առաջին խոշորածավալ ձեռնարկը «Ձմեռ» մարդասիրական ծրագիրն էր, որի շրջանակներում հանգանակված միջոցները 1992-95 թթ. ուղղվեցին ժողովրդի համար օրախնդիր դարձած սոցիալական հիմնահարցերի լուծմանը: Աղետի գոտում Հիմնադրամը ձեռնամուխ եղավ բնակարանաշինությանը` 88-ի երկրաշարժից անօթևան մնացածներին կացարաններով ապահովելով Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում: Հիմնադրամի օժանդակությունից անմասն չմնացին նաև զոհված ու առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներն ու կարիքավոր ուսանողները, որոնց Հիմնադրամը շարունակում է նպաստ տրամադրել:
Way
1995-99 թթ. Հիմնադրամին վստահվեց Հայաստանում և Արցախում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խնդիրների լուծումը: Մեկը մյուսին հաջորդեցին «Գորիս-Ստեփանակերտ», ապա 2000-2005թթ. Արցախում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղիների կառուցումը: Վերջինս ճանապարհային ցանց ապահովեց ԼՂՀ քաղաքների և գյուղերի միջև` մեծապես նպաստելով երկրում տնտեսության զարգացմանը: Ճանապարհաշինությանը զուգընթաց` Հիմնադրամը ստանձնեց նաև համայնքային զարգացման նպատակային ծրագրեր` կառուցելով ու վերակառուցելով դպրոցներ, բուժհաստատություններ, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, էլեկտրահաղորդագծեր, մշակութային հաստատություններ և այլն:
Agro
2005 թ. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվեց տարածքային զարգացման «Արցախի վերածնունդ» ծրագիրը, որի իրագործումը նոր էջ բացեց Հիմնադրամի գործունեության մեջ: Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց 2005 -2006թթ. հեռուստամարաթոններում հանգանակված գումարները համապատասխանաբար ուղղել արցախյան պատերազմի հետևանքով առավել մեծ վնասներ կրած ԼՂՀ շրջանների` Մարտակերտի և Հադրութի վերականգնմանն ու զարգացմանը: 2006 թվականից սկսվեցին Մարտակերտի շրջանի վերականգնման աշխատանքները, որոնք ներառում են միաժամանակ մի քանի ոլորտ` գյուղատնտեսություն, ջրամատակարարում, առողջապահություն, դպրոցաշինություն: Նույնօրինակ ծրագիր Հիմնադրամն իրագործում է ԼՂՀ Մարտունու շրջանում:
Shell
2007-2008թթ. Հիմնադրամը ձեռնամուխ եղավ Հայաստանի ու Արցախի գյուղերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանը: Հեռուստամարաթոն 2009-նն անցկացվեց «Մեր Շուշին» խորագրի ներքո և հասույթը գլխավորապես ուղղվեց Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը: 2010-2011թթ. Հիմնադրամն իր միջոցները նպատակաուղղեց Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը: 2012թ.-ի նվիրատվություններն ուղղվեցին Արցախի և Հայաստանի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:
Road
2013թ.-ին հավաքագրված միջոցներն ուղղվեցին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի հողային աշխատանքների իրականացմանը: 2014թ.-ին հավաքագրած գումարներով էլ մեկնարկեց ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը: Մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը շահագործման հանձնվեց 2017թ. սեպտեմբերին: 2015թ.-ի հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարը նպատակաուղղվեց Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելուն: 2016թ.-ի դրամահավաք միջոցառումների հասույթով էլ շարունակվում են Արցախի տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքները, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցումը: 2017թ.-ի դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարն ուղղվելու է Արցախի ոռոգման համակարգի կառուցմանը և արևային էներգիայի կիրառմանը:
Իր գործունեության ընթացքում Հիմնադրամն իրականացրել է՝ ավելի քան 350 000 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր Հայաստանում և Արցախում, ավելի քան 1100 խոշոր ծրագիր Հայաստանում և Արցախում: Հիմնադրամն ունի ավելի քան 700 000 նվիրատու Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Հիմնադրամը կառուցել, վերակառուցել և իրականացրել է ավելի քան՝
605
կմ ճանապարհ,
580
կմ ջրագիծ ու ջրատար,
149
կմ գազամուղ,
70
կմ էլեկտրագիծ,
359
դպրոց ու մանկապարտեզ,
24
համայնքային կենտրոն,
500
տուն ու բնակարան,
75
առողջապահական հաստատություն,
58
մշակույթի ու սպորտային կենտրոն,
100
ջերմոց,
169
կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

Դրամահավաք

Սիրելի հայրենակիցներ,

Ձեր աջակցությունն այսօր կօգնի մեզ կառուցել կամ վերանորոգել ևս մեկ դպրոց, հիվանդանոց, ճանապարհ, ջրագիծ կամ բնական գազի ցանց:

Նվիրատվություն կատարելու համար կարող եք զանգահարել +37410 52 15 05 կամ այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր խորհուրդ:

Մանրամասների համար դիմեք pr@himnadram.org
Նվիրաբերիր հիմա

2005 թվականին Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց «Արցախի վերածնունդ» տարածքային զարգացման ծրագիրը, որը բացեց հիմնադրամի գործունեության նոր էջ: Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց 2005 եւ 2006 թթ. Հեռուստամարաթոններում ստացված գումարները ուղղորդել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի եւ Հադրութի շրջանների զարգացմանը , որոնք հատկապես տուժել են Արցախի հակամարտության ընթացքում: 2006 թ. Մարտակերտում իրականացվել են մի շարք ծրագրեր ` ներառյալ գյուղատնտեսության, ջրամատակարարման, առողջապահության եւ դպրոցաշինության ոլորտներում: Նման ծրագիր իրականացվում է նաեւ Հադրութի եւ Մարտունու շրջաններում:

Հեռուստամարաթոնի 2007 եւ 2008 թթ. եկամուտներն ուղղորդվել են գյուղատնտեսական զարգացման լայնամասշտաբ ծրագրին, որն օգնեց վերականգնել Հայաստանի եւ Արցախի գյուղերը

2010 եւ 2011 թթ. դրամահավաքի միջոցները օգնեցին լուծել Արցախում մաքուր խմելու ջրի եւ ոռոգման ջրի խնդիրները, ինչպես նաեւ թույլ տվեցին շարունակել գյուղատնտեսական զարգացման ծրագրերը Հայաստանի սահմանամերձ գյուղերում եւ Արցախում:

2012 թ. դրամահավաքը ուղղված էր Արցախի եւ Հայաստանի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ Սիրիայի հայ համայնքին օժանդակությանը:

«Հեռուստամարաթոն -2013» -ը ուղղված էր Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 116 կմ երկարությամբ հատվախի վերակառուցմանը, որը ծառայում է որպես Հայաստանի եւ Արցախի միջեւ լրացուցիչ կենսապահովման ուղի: Հեռուստամարաթոն 2014-ի հասույթը օգտագործվեց ամբողջ մայրուղու ասֆալտապատման եւ զարդարման համար: «Հեռուստամարաթոն -2014» -ում հավաքված գումարները ծառայեցին Լեռնային Ղարաբաղում գտնվող բնակարանազուրկ ընտանիքների համար, որոնք ունեն 5 կամ ավելի երեխաներ, ինչպես նաեւ բարերարների կողմից ընդունված հատուկ նախագծերի համար:

Հիմնադրամի գործունեության տարիների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ձեռք է բերել հարգանք եւ լայն ճանաչում համապատասխանելով ժամանակի պահանջներին: Հայաստանին միշտ մեծ աջակցություն ցուցաբերած Հիմնադրամն հավատարիմ է իր առաքելությանը օժանդակել հաջողակ եւ կայուն զարգացող երիտասարդ երկիր կառուցելուն: