Ըստ տարածաշրջանի
Ըստ հովանավորի
«Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
ԱՄԷ
Արցախի կառավարություն
Թուրքիա
Համայն Հայություն
Հայաստան համահայկական հիմնադրամ - Նիդերլանդներ
Հայաստան համահայկական հիմնադրամ - Ռուսաստան
Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա
Հայաստան համահայկական հիմնադրամ – Ավստրալիա
Հայաստան համահայկական հիմնադրամ – Ավստրիա
Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա
Հայաստան համահայկական հիմնադրամ – Արևելյան շրջան, ԱՄՆ
Հայաստան համահայկական հիմնադրամ – Բրազիլիա
Հայաստան համահայկական հիմնադրամ – Գերմանիա
Հայաստան համահայկական հիմնադրամ – Լիբանան
Հայաստան համահայկական հիմնադրամ – Կիպրոս
Հայաստան համահայկական հիմնադրամ – Հունաստան
Հայաստան համահայկական հիմնադրամ – Մեծ Բրիտանիա
Հայաստան համահայկական հիմնադրամ – Մոնրեալ, Կանադա
Հայաստան համահայկական հիմնադրամ – Շվեյցարիա
Հայաստան համահայկական հիմնադրամ – Ուրուգվայ
Հայաստան համահայկական հիմնադրամ – Ռուսաստանի Դաշնություն
Հայաստանի կառավարություն
Հնդկաստանի կառավարություն
Չինաստանի կառավարություն
Սիրիայի հայ համայնք
Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամ (Անկախ բարեգործական կազմակերպություն)
Ֆրանսիայի կառավարություն
Ընթացիկ
Ըստ հովանավորի: Համայն Հայություն
Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա
Ավարտված
Ուխտասար գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում: Գյուղը գտնվում է Ասկերան քաղաքից արևելք՝ Նախջևանիկ գյուղի հարևանությամբ՝ շրջկենտրոնից 11 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 3կմ: Գյուղի բնակիչների թիվը կազմում է 285 մարդ, որից 39-ը դպրոցական են: Գյուղն ունի բուժկետ ու նորակառույց գյուղապետարան: Գյուղի տարածքը կազմում է 90հա: Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ: Գյուղի հին դպրոցն իրենից ներկայացնում է 4 սենյականոց բնակարան բնակելի շենքում: Շենքի կողքին տեղադրված է 2 երկաթյա տնակ, որտեղ դասասենյակներն են:
Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը կառուցվել է 1974 թվականին: Այսօր դպրոցն ունի շուրջ 400 աշակերտ: Տարածքը, որտեղ գտնվում է դպրոցը հիմնականում բնակեցված է 1988թ.-ին Սումգաիթից գաղթած փախստականներով:
90-ականներին դպրոցը ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով մեծ վնասներ է կրել: Այնուհետև կատարվել է վնասված մասերի մասնակի վերանորոգում:
Դպրոցը բաղկացած է երկու երկհարկանի և մեկ եռահարկ մասնաշենքից:
Այստեղ գործում են նաև նախադպրոցական խմբեր, որոնց համար ցանկալի է առանձին տարածք տրամադրել, ինչպես նաև ավելացնել սահմանափակ կարողություններով երեխաների համար նախատեսված դասասենյակների քանակը: Կա նաև նոր կաթսայատուն կառուցելու անհրաժեշտություն:
Արգենտինահայ բարերար Էքսերճիէան ընտանիքի շուրջ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներով 2007թ.-ից Հիմնադրամի կողմից իրականացված իրարահաջորդ ծրագրերի շնորհիվ՝ 412 բնակիչ ունեցող սահմանամերձ այս գյուղն այսօր ունի գազ, խմելու և ոռոգման ջուր /ոռոգման ցանցը կառուցվել է ֆրանսահայերի ֆինանսավորմամբ/, նորակառույց դպրոց, համայնքային կենտրոն և 22 ջերմոցային տնտեսություն: Բարերար ընտանիքը նաև աջակցում է համայնքի նորաստեղծ և նորածին ունեցող ընտանիքներին, մասնակցում գյուղատնտեսական զարգացման ձեռնարկներին:
Որպես երախտագիտություն՝ Դիտավանի դպրոցը, կենտրոնական փողոցն ու հրապարակն անվանակոչվել են ի պատիվ Էքսերճիէանների, ովքեր նաև Դիտավանի պատվավոր քաղաքացիներ են: