|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
23 տեղական մարմին և կազմակերպություն աշխարհի 20 երկրում

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն եւ մեծ ներդրում ունեն նրա 23 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 20 երկրում.
Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում` Բուենոս Այրեսում և Կորդոբայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում և Իտալիայում: Վերջին 10 տեղական մարմինները բացվել են 2009-2012թթ. ընթացքում:

Տեղական մարմինները սերտորեն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ սփյուռքահայ ճանաչված բարերարների եւ գործիչների հետ: Հիմնադրամի` Երեւանում գործող գործադիր վարչությունը եւ աշխարհասփյուռ տեղական մարմինները հաշվետու են հոգաբարձուների խորհրդին:




Հայաստան Համահայկական Հիմնադրամ ԱՄՆ
Տնօրեն Մարիա Մերանյան
Հասցե 111 North Jackson st. #205, Glendale, CA 91206, USA
Հեռախոս 1.818.243.72.22
Ֆաքս 1.818.243.62.22
Էլ փոստ info@armeniafund.org
Ինտերնետային կայք http://www.armeniafund.org
Տեղեկություն – «Հայաստան» հիմնադրամը Լոս Անջելեսում հիմնադրվել է 1993 թ-ի օգոստոսին եւ հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի արեւմտյան շրջանի տեղական մարմինը: Մինչեւ այժմ «Հայաստան» հիմնադրամը կարողացել է հավաքել մոտ 17 մլն դոլար, որը պարբերաբար փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ բաշխվել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ: Խոշոր ձեռքբերումներից է Ղարաբաղը Հայաստանին կապող Գորիս - Ստեփանակերտ կենսական նշանակություն ունեցող մայրուղու կառուցումը: Նրանց գլխավոր դրամահավաք միջոցառումները եղել են 1996, 1997, 1999, 2000 եւ 2002 թթ.-ի հեռուստամարաթոնները:

Ավելի մանրամասն տեղեկության համար այցելեք http://www.armeniafund.org կամ http://www.himnadram.org:
մշակված է