|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
23 տեղական մարմին և կազմակերպություն աշխարհի 20 երկրում

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն եւ մեծ ներդրում ունեն նրա 23 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 20 երկրում.
Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում` Բուենոս Այրեսում և Կորդոբայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում և Իտալիայում: Վերջին 10 տեղական մարմինները բացվել են 2009-2012թթ. ընթացքում:

Տեղական մարմինները սերտորեն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ սփյուռքահայ ճանաչված բարերարների եւ գործիչների հետ: Հիմնադրամի` Երեւանում գործող գործադիր վարչությունը եւ աշխարհասփյուռ տեղական մարմինները հաշվետու են հոգաբարձուների խորհրդին:




Հայաստան Համահայկական Հիմնադրամ Ավստրիա
Տնօրեն Ռազմիկ Հարթունյան-Թամրազյանց
Հասցե Kolonitzgasse 11, ARMENIENPLATZ, A-1030 WIEN, Austria
Հեռախոս + (43-1) 505 41 47
Ֆաքս + (43-1) 505 41 47
Էլ փոստ b.hartunian@ aon .at
Ինտերնետային կայք http://www.oeak.org
Տեղեկություն – «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիայի մասնաճյուղի կոմիտեն բաղկացած է Ավստրիայի բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ Ընդհանուր Ժողովի կողմից ընտրված 4 մարդուց:

Ձախից աջ`
Առջեւի առաջին շարքը (նստած)` Ռուբիկ Սիմոնյան (Հոմենեթմենի ներկայացուցիչ),
Ռազմիկ Հարությունյան-Թամրազյանց (տնօրեն, Ավստրօ-Հայկական մշակութային ընկերության ներկայացուցիչ),
Թամարա Բաբայան-Բոհջալյան (ընտրված Ընդհանուր Ժողովի կողմից),
Dkfm. Կարպիս Փափազյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիայի մասնաճյուղի պատվավոր անդամ),

Հետեւի 2-րդ շարքը (կանգնած)` Բագին Հարթունյան-Թահմասյանս (Հայ ուսանողական միության ներկայացուցիչ),
Դր. Համբարձում Հարթունյան (ընտրված Ընդհանուր Ժողովի կողմից),
Պերճ Սերայդարյան (Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչ)
Հրայր Պողոս-Բաղեսինյանս (ընտրված Ընդհանուր Ժողովի կողմից),

Նկարում բացակայում է`
Dipl.-Ing. Ծովինար Դիսթլ (գանձապահ` ընտրված Ընդհանուր Ժողովի կողմից):
մշակված է