|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
23 տեղական մարմին և կազմակերպություն աշխարհի 20 երկրում

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն եւ մեծ ներդրում ունեն նրա 23 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 20 երկրում.
Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում` Բուենոս Այրեսում և Կորդոբայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում և Իտալիայում: Վերջին 10 տեղական մարմինները բացվել են 2009-2012թթ. ընթացքում:

Տեղական մարմինները սերտորեն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ սփյուռքահայ ճանաչված բարերարների եւ գործիչների հետ: Հիմնադրամի` Երեւանում գործող գործադիր վարչությունը եւ աշխարհասփյուռ տեղական մարմինները հաշվետու են հոգաբարձուների խորհրդին:




Հայաստան Համահայկական Հիմնադրամ Հայաստան
Տնօրեն Արա Վարդանյան, Գործադիր վարչության տնօրեն
Հասցե Կառավարության 3-րդ մասնաշենք,
Երևան, Հայաստան 0010

Հեռախոս +37410-52-0940, +37410-52-6474
Ֆաքս +37410-52-3795
Էլ փոստ info@himnadram.org
Ինտերնետային կայք http://www.himnadram.org
Հիմնադրամի կենտրոնական գործադիր մարմինը Գործադիր խորհուրդն է: Գործադիր խորհուրդը մշտական կապի մեջ է տեղական մարմինների հետ, ապահովում է նրանց հասարակայնության եւ դրամահավաքի համար անհրաժեշտ նյութերով, ինչպես նաեւ տեղեկացնում է իրականացվող ծրագրերի ընթացքի մասին:
Գործադիր խորհուրդը հաշվետու է Հոգաբարձուների խորհրդին: Գործադիր տնօրենը եւ փոխտնօրենը նշանակվում են Հոգաբարձուների խորհրդի կողմից: Գործադիր տնօրենը համակարգում եւ կառավարում է բոլոր բաժինները: Փոխտնօրենը պատասխանատու է ֆինանսների եւ շինարարության բաժնի նախագծերի համար:
մշակված է