|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
23 տեղական մարմին և կազմակերպություն աշխարհի 20 երկրում

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն եւ մեծ ներդրում ունեն նրա 23 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 20 երկրում.
Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում` Բուենոս Այրեսում և Կորդոբայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում և Իտալիայում: Վերջին 10 տեղական մարմինները բացվել են 2009-2012թթ. ընթացքում:

Տեղական մարմինները սերտորեն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ սփյուռքահայ ճանաչված բարերարների եւ գործիչների հետ: Հիմնադրամի` Երեւանում գործող գործադիր վարչությունը եւ աշխարհասփյուռ տեղական մարմինները հաշվետու են հոգաբարձուների խորհրդին:




Հայաստան Համահայկական Հիմնադրամ Ավստրալիա
Տնօրեն Գերաշնորհ Տեր Հայկազուն Եպիսկոպոս Նաջարյան
Հասցե P.O.BOX 694 Chatswood, N.S.W. Australia 2067
Հեռախոս (612)94.19.80.56
Ֆաքս (612)94.13.17.09
Էլ փոստ Primate@armenian.com.au
Ինտերնետային կայք http://www.allarmeniafund.org
Տեղեկություն – Այսօր մենք հպարտ ենք հայտարարել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի տեղական կոմիտեն ապացուցել է իր գոյությունը եւ հաջողել է իր առաքելության մեջ: Որպես տեղական մարմին` մենք ակնկալում ենք, որ համայնքի անդամներն ավելի գիտակցված կերպով ներգրավված լինեն «Ազգային պարտքի» գաղափարում եւ սերմանեն նույն զգացումը երեխաների մեջ: Այս տեսակետից` համայնքի կառույցներն իրենց գործունեության միջոցով պետք է կարեւոր դեր խաղան Հիմնադրամի կարեւորության գաղափարը տարածելու մեջ եւ ներառեն դա համայնքի անդամների ամենօրյա կյանքում:
մշակված է