|
|
In Russianrus
Adopt a Project
Donors
Applicants
Пресс-релизы
Объявления
Архив
Очерки
Последние видеозаписи


Search News

Поиск
Месяц
Год
НОВОСТИ Архив
 2008-09-04
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտեց ԼՂՀ-ում Հադրութ քաղաքի, Սպիտակաշեն եւ Վանք գյուղերի ջրամատակարարման ծրագրերը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ օգոստոսին ավարտվել են ջրամատակարարման ծրագրերը Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքի, Մարտակերտի շրջանի Վանք, եւ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղերում:

2008-09-01
Ֆրանսահայ բժիշկների միության աջակցությունը Լոռու մարզին
Օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ Հայաստան այցելած «Ֆրանսահայ բժշկական միության» անդամները բարեգործական ծրագիր իրականացրեցին Լոռու մարզի 7 գյուղական համայնքներում:

2008-08-27
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ավարտում է Խաշթառակի բուժկետի հիմնանորոգման ծրագիրը
Ավարտվում են Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բուժկետի հիմնանորոգման աշխատանքները: Հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի հովանավորությամբ շենքն ամբողջությամբ հիմնանորոգվել է:

2008-08-14
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստանձնել է «Հեռուստամարաթոն 2008»-ի հովանավորությունը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ի հովանավորությունը:


2008-08-04
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լուսահովիտ գյուղում նոր համակարգչային դասասենյակ է բացել
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր փոքր ծրագրերը Հայաստանի ու Արցախի սահմանամերձ գյուղերում: Վերջերս իրականացված նմանատիպ ծրագրերից մեկի շնորհիվ համակարգչային դասասենյակով ապահովվեց Տավուշի շրջանի Լուսահովիտ համայնքի դպրոցը:

2008-07-30
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտում է հինգ ծրագիր ԼՂՀ Հադրութի շրջանում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԼՂՀ Հադրութի շրջանում ներկայումս իրականացվող հինգ ծրագրեր ավարտական փուլում են: Այստեղ սեպտեմբերի սկզբին նախատեսվում է իրականացնել պաշտոնական բացումներ:

2008-07-29
Միխայիլ Բաղդասարովը կմասնակցի «Հեռուստամարաթոն 2008»-ին
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Միխայիլ Բաղդասարովը կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ին: Բաղդասարովն այս տարի հեռուստամարաթոնին հատկացնելու է 200 000 ԱՄՆ դոլար:

2008-07-22
ՀՀ ԱԺ Նախագահի նվիրատվությունը Հայաստանի եւ Արցախի ազատամարտիկների երեխաներին
Տիգրան Թորոսյանը ՀՀ Ազգային Ժողովի Նախագահի ֆոնդից երեք միլիոն դրամ նպատակային հատկացում է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

2008-07-21
«Հայաստան» համահայկական հիմնադրամը գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին
Հայաստանի ու Արցախի սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հաջողությամբ ավարտեց եւս մեկ ծրագիր: Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի հանձնախմբի ֆինանսավորմամբ մարզի վեց գյուղերին տրամադրվեց մեկ կոմբայն եւ երկու տրակտոր:

2008-07-17
ՎիվաՍելը ստանձնել է «Հեռուստամարաթոն 2008»-ի հովանավորությունը
Բջջային կապի օպերատոր «ՎիվաՍել» ՓԲԸ-ն ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ի հովանավորությունը:

разработано в