Հեռուստամարաթոն 2004

Նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում մեկնարկեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից ավանդաբար կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնը: Արդեն չորրորդ տարին է՝ հեռուստամարաթոններից ստացված հասույթը ծառայեցվում է Արցախում խոշորագույն ծրագրի՝ ՙՀյուսիս-հարավ՚ ավտոմայրուղու կառուցմանը: Հեռուստամարաթոնի արդյունքն աննախադեպ էր, եւ գերազանցեց բոլոր սպասումները՝ ավելի քան 11 մլն դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը հնարավորություն կտա ավարտին մոտեցնել արդեն կիսով չափ կառուցված, 160 կմ-անոց ՙՀյուսիս-հարավ՚ ավտոմայրուղու շինարարությունը, որի համար պահանջվում է 12,5 մլն դոլար: Հեռուստամարաթոնն ապահովեց ողջ հայության մասնակցությունն այս ծրագրին. սփյուռքում, ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում հասարակության բոլոր շերտերն ընդգրկվեցին ավտոմայրուղու կառուցմանն օժանդակելու գործընթացում: ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն միասնաբար ապահովեցին 1 մլն 100 հզ դոլարի նվիրատություն: 800 հզ եվրոյի / ավելի քան 1 մլն դոլար / նվիրատվություն ապահովեց Ֆրանսիայում ավելի վաղ կազմակերպված հեռախոսամարաթոնը, շուրջ 15 մլն դրամի նվիրատվություն՝ հայաստանյան հեռախոսամարաթոնը:
Հեռուստամարաթոնի խոշոր նվիրատուների թվում են Լուիզ Սիմոն Մանուկյանը, Հրայր Հովնանյանը, Գեւորգ Հովնանյանը, Սարգիս Հակոբյանը, Էդուարդո Էռնեկյանը, Կարոլին Մուգարը, Արա Աբրահամյանը եւ այլք:
Հեռուստամարաթոնի հովանավորներ Վոլեքս Գրուպ | Արդշինինվեստբանկ |
| |
Ագբա բանկ | Անելիք բանկ |
| |
Արցախ բանկ | Սիլ գրուպ |
| |
|