|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի երեք ավարտված ծրագրերի պաշտոնական բացման արարողությունները ԼՂՀ-ում
2008-09-26
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի երեք ավարտված ծրագրերի պաշտոնական բացման արարողությունները ԼՂՀ-ում
Ս/թ սեպտեմբերի 23-ին եւ 24-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցան ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի երեք ավարտված ծրագրերի` Տողի դպրոցի, Հադրութի եւ Սպիտակաշենի ջրատարների պաշտոնական բացման արարողությ
Ս/թ սեպտեմբերի 23-ին եւ 24-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցան ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի երեք ավարտված ծրագրերի` Տողի դպրոցի, Հադրութի եւ Սպիտակաշենի ջրատարների պաշտոնական բացման արարողությունները:


Տողի նորոգված դպրոցը
Տող գյուղի դպրոցականներն ուսումնական տարին սկսեցին նորոգ դպրոցում: Դպրոցի երկհարկանի շենքը, որը մեծապես վնասվել էր 1988-1992 թթ.հակամարտության ընթացքում, այժմ բարեկարգ ու գրավիչ մի կառույց է, որտեղ մոտ 100 աշակերտ է սովորում: Տարիներ անց թվով տասնվեց առաջին դասարանցիների հիշողության մեջ իրենց դպրոցը կմնա որպես գեղեցիկ մի վայր, ուր նրանք ուսում են ստացել ու բազում նվաճումներ ունեցել:
ՙՎստահ եմ, որ նոր դպրոցը կոգեշնչի թե' աշակերտներին եւ թե' ուսուցիչներին՚,- իր խոսքում նշեց Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:
Վերանորոգված դպրոցը բավականաչափ տարածք ու պայմաններ ունի հյուրընկալելու նաեւ հարեւան Ջրակույս, Մարիամաձոր, Թաղուտ, Ծակուռի, Հակակու, Մոխրենես եւ Թումի գյուղերի դպրոցահասակ երեխաներին: Այժմ դպրոցն ունի մաքուր ու գեղեցիկ լուսավորված դասասենյակներ, որոնք հագեցած են նոր կահույքով եւ ջեռուցվելու են ձմռան ամիսներին: Տողի դպրոցի ձախակողմյան մասնաշենքի վերանորոգումը (շուրջ 139 միլիոն դրամ արժողությամբ) իրականացվել է Արցախի վերածնունդ ծրագրի շրջանակներում եւ Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի հանձնախմբի միջոցով` ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաների ու նրանց ծնողների հովանավորությամբ:


Հադրութի ջրատարի բացումը
Բացման արարողությանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերիկ Գեւորգյանը, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը, ԱՄՆ արեւմտյան ափի հանձնախմբի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, Հիմնադրամի աշխատակիցներ, շինարարության կապալառուներ եւ այլոք:

ՙԾրագիրն առանձնահատուկ է նաեւ, որ դպրոցի վերանորոգման գումարները գոյացել են մեկ այլ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների նվիրատվություններից՚,- ասաց Սարգիս Քոթանջյանը:

ՙԱյժմ, երբ մենք ջանում ենք ինտեգրվել միջազգային կրթական համակարգ, մեր դպրոցն անկասկած կհամապատասխանի պահանջվող չափանիշներին: Ֆիզիկայի, քիմիայի եւ ինֆորմատիկայի լաբորատորիաները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով, ինչն էապես կխթանի ուսումնական գործընթացը: Տարիներ առաջ նույնիսկ երազել չէինք կարող նման դպրոց ունենալու մասին՚,- ասաց դպրոցի տնօրեն Վլադիմիր Ղահրյանը:

Տողի դպրոցի բացմանը հաջորդեց Հադրութի ջրատարի բացման հանդիսավոր արարողությունը: ՙՄենք գիտակցում ենք, թե որքան կարեւոր է ԼՂՀ բնակիչների համար ջրի խնդրի լուծումը՚,- ասաց Արա Վարդանյանը: Հադրութի ջրամատակարարման ծրագիրը` մոտ 420 միլիոն դրամ արժողությամբ, իրականացվել է Հեռուստամարաթոն 2006-ի նվիրատվություններով եւ գլխավորապես ֆինանսավորվել Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից:


Սպիտակաշենի բնակիչները
բացման արարողության ընթացքում
Ծրագրով կառուցվել է 22 կմ երկարությամբ Արջաղբյուր-Հադրութ խողովակաշարը: Ծրագրի շնորհիվ բնակիչները կունենան շուրջօրյա ինքնահոս ջուր: Կաղարծին-Սպիտակաշեն 8 կմ երկարությամբ ջրագիծը շուրջ 470 բնակիչ ունեցող Սպիտակաշեն գյուղին կապահովի ջրով: Մոտ 80 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրը ֆինանսավորել է Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմինը: Գյուղի բնակիչներն իրենց ջերմ խոսքերով երախտագիտություն հայտնեցին արգենտինահայերին այդ մեծ նվերի համար:

Հավելենք նաեւ, որ Հիմնադրամի կողմից իրականացվող Հադրութի շրջանային հիվանդանոցի հիմնանորոգման ու գազամատակարարման ծրագրերը կավարտվեն տարեվերջին: Հաջորդ ամիս կսկսվեն Ճարտար ու Սպիտակաշեն գյուղերի դպրոցների ծրագրերը: Իսկ Բերդաշենի ջրամատակարարման ծրագիրն արդեն իսկ մեկնարկել է:

Նկարներ
 

Այլ Նորություններ

2017-11-21
Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները

2017-11-20
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-16
Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլարի կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-13
Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով․ կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ

2017-10-22
Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում

մշակված է