|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտում է հինգ ծրագիր ԼՂՀ Հադրութի շրջանում
2008-07-30
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտում է հինգ ծրագիր ԼՂՀ Հադրութի շրջանում
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից ԼՂՀ Հադրութի շրջանում ներկայումս իրականացվող հինգ ծրագրեր ավարտական փուլում են: Այստեղ սեպտեմբերի սկզբին նախատեսվում է իրականացնել պաշտոնական բացումներ:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից ԼՂՀ Հադրութի շրջանում ներկայումս իրականացվող հինգ ծրագրեր ավարտական փուլում են: Այստեղ սեպտեմբերի սկզբին նախատեսվում է իրականացնել պաշտոնական բացումներ:


Տողի դպրոց
Ծրագրերի մի մասն իրականացվել է ՙԱրցախի վերածնունդ՚-ի շրջանակներում, որում Հադրութի շրջանի վերականգնումն ու զարգացումը նախատեսվել էր որպես երկրորդ փուլ: Այս ծրագրերը ֆինանսվորվել են Հեռուստամարաթոն 2006-ից ստացված միջոցներով: Դրանցից են` ՙՏող-Հադրութ՚ գազամուղի կառուցման, Հադրութ քաղաքի խմելու ջրի համակարգի վերականգնման, Տողի դպրոցի վերակառուցման ծրագրերը: Նշվածներից առաջին երկուսը հիմնականում ֆինանսավորվել են Հիմնադրամի Ֆրանսիայաի տեղական մարմնի, իսկ վերջինը` ԱՄՆ Արեւմտյան ափի տեղական մարմնի կողմից:


Տող-Հադրութ գազամուղ
Քսան կիլոմետր երկարությամբ ՙՏող-Հադրութ՚ գազամուղի կառուցման աշխատանքները շատ շուտով կավարտվեն: Նոր կառուցված գազատարի շնորհիվ Հադրութ քաղաքը եւ շրջակա յոթ գյուղերը կստանան շուրջօրյա գազամատակարարում, ինչը կլուծի շուրջ 5200 բնակչի սոցիալ- տնտեսական խնդիրները:
Ենթակառուցվածքների զարգացման առումով ոչ պակաս կարեւոր Հադրութ քաղաքի խմելու ջրի համակարգի վերականգնման ծրագրի աշխատանքները նույնպես եզրափակիչ փուլում են: Այն ներառում է 20 կմ երկարությամբ ջրագծի կառուցում, ինչպես նաեւ խորքային հորերի վերակառուցում, որոնցից նույնպես քաղաքը ջուր է ստանում: Հիշեցնենք, որ Հադրութ քաղաքի ջրամատակարարման հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հիմնադրամը նախկինում եւս երկու ծրագիր է իրականացրել: Կառուցվել էր ՙՊարզգետ-Հադրութ՚ ջրատարը եւ Հադրութ քաղաքում ջրամաքրման կայան:


Հադրութի հիվանդանոց
Առողջապահության համակարգի զարգացման ոլորտում ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մամնի հավանավորությամբ իրականացվել է Հադրութի շրջանային հիվանդանոցի վերակառուցումը: Մեկ ամսից շրջանը կունենա 40 հիվանդի համար նախատեսված բարեկարգ հիվանդանոց` համալրված նոր վիրահատարանով, ռենտգեն կաբինետով, առանձին ինֆեկցիոն բաժանմունքով, լուսավոր ու ընդարձակ հիվանդասենյակներով: Հիմնադրամն ամբողջությամբ հոգացել է ինչպես կահավորման, այնպես էլ հիվանդանոցին շտապ օգնության մեքենայի տրամադրման ծախսերը:

Ավարտվել է նաեւ Ֆրանսիայաի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացված Ակնաղբյուր գյուղի դպրոցի վերանորոգումը:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի հավաստմամբ ՙՍեպտեմբերի սկզբին հադրութցիներն Արցախի անկախության 17-ամյակը կնշեն սոցիալ-տնտեսական մի շարք կարեւորագույն խնդիրներ արդեն իսկ լուծած՚:

Նկարներ
 

Այլ Նորություններ

2017-09-15
Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ

2017-09-11
Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին

2017-09-05
Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

2017-09-04
Գրենական պիտույքներ՝ Խաչարձանի երեխաներին

2017-09-01
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտոնապես բացվեց

2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի

2017-08-28
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից

2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին

մշակված է