|
|
![]() |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Տարեկան հեռախոսամարաթոն Համաեվրոպական հեռախոսամարաթոնը Հիմնադրամի ամենամյա խոշոր դրամահավաք միջոցառումներից է, որն իրականացվում է Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ սկսած 2000 թվականից: Չորս օր, 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ եւ այլազգի կամավորներ զանգահարում են մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին եւ կոչ անում մասնակցել Հայաստանի եւ Արցախի վերածննդին ուղղված դրամահավաքին: Վերջին տարիներին համաեվրոպական հեռախոսամարաթոնին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Շվեդիայի հայ համայնքները:
Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 411.285 զանգ, եւ 20.800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9.938.000 եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում: Պարբերաբար հեռախոսամարաթոններ են ացկացրել նաեւ Հիմնադրամի Արգենտինայի, Բրազիլիայի, ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմինները, ինչպես նաեւ գործադիր վարչությունը: Նախորդ տարի հավաքագրված գումարներով ջրամատակարարման ծրագրեր իրականացվեցին Արցախի ու Հայաստանի (Տավուշի մարզ) 10 գյուղերում, հիմնանորոգվեց եւ սարքավորումներով համալրվեց Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աուդիո-վիզուալ կենտրոնը, հիմնանորոգվեց Գյումրիի մանկատունը, կառուցվեց ջրամատակարարման համակարգ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում, իրականացվեցին Տավուշի մարզի գյուղատնտեսությունը խթանող մի շարք ծրագրեր: |
![]() |
||