|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ակնարկ Ինչպիսին է տեսնում ապագայում ՙՀայաստան՚ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքները
2007-07-09
Ինչպիսին է տեսնում ապագայում ՙՀայաստան՚ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքները
Ինչպիսին է տեսնում ապագայում ՙՀայաստան՚ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքները Հարցազրույց ՙՀայաստան՚ հիմնադրամի Նյու-Յորքի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Ֆեստեքչյանի հետ:
Ինչպիսի՞ն է տեսնում ապագայում ՙՀայաստան՚ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքները

2007 թ. հունվարին Րաֆֆի Ֆեստեքչյանը փոխարինեց Գեւորգ Թորոյանին ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան ափի տեղական մարմնի ատենապետի պաշտոնում: Նյու-Յորքի տեղական մարմինը հիմնվել է 1992թ: Այն հիմնադրամի 20 տեղական մարմիններից առաջինն էր: Գործունեության 15 տարիների ընթացքում միավորելով համայն հայության ջանքերը` հիմնադրամն աջակցել է կրթության, առողջապահության ոլորտների զարգացմանը, խթանել ենթակառուցվածքների զարգացմանը, ստեղծել աշխատատեղեր, ինչպես նաեւ իրականացրել հումանիտար բնույթի մի շարք ծրագրեր: Այսօր էլ հիմնադրամի դերը Հայաստանի եւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում անգնահատելի է:

- Ասում են` պատմության մեջ պատահականություններ չեն լինում: Կարո±ղ ենք նունն ասել Հայաստանի Հանրապետության ու ՙՀայաստան՚ հիմնադրամի 15- ամյա հոբելյանների վերաբերյալ:

- Հանրապետության անկախության ու հիմնադրամի գործունեության 15-րդ տարեդարձի համընկնումը պատահականություն չէ: ՙՀայաստան՚ հիմնադրամի ստեղծումը ապացույց էր այն բանի, որ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պատրաստ է իրականություն դարձնել անկախ, բարգավաճ ու արժանապատիվ երկրի գաղափարը:

- Որոնք եք համարում ՙՀայաստան՚ հիմնադրամի գլխավոր նվաճումները:

- 15 տարիների ընթացքում մեր առաքելությունն է եղել ենթակառուցվածքների զարգացման լայնածավալ ծրագրերի միջոցով նպաստել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հիմնադրամի գործունեության շրջանակն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ` կրթություն, առողջապահություն, ջրամատակարարում, ճանապարհաշինություն եւ այլն: Գուցե շատերը տեղյակ չեն, որ ՙՀայաստան՚ հիմնադրամն իր տեղական մարմինների հետ միասին ավելի քան 170 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել Հայաստանում` կառուցելով 287 մղոն երկարությամբ ճանապարհ, 97 դպրոց եւ մանկապարտեզ, 34 հիվանդանոց ու առողջապահական հաստատություն, 32 մղոն խմելու ջրի ջրագիծ 70 բնակավայրում, 30 մղոն գազատար, 410 բնակելի, 21 սպորտային եւ մշակութային հաստատություն եւ 3 էլեկտրական բաշխման ցանց: 77 ծրագիր է իրագործվել մշակույթի, կրթության ու գիտության բնագավառում: Մենք նաեւ հպարտ ենք, որ կարողացել ենք համախմբել հինգ մայրցամաքների ավելի քան 20 երկրներում ապրող սփյուռքահայությանը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ` շենացնել Հայաստանն ու Արցախը եւ դառնալ Հայաստանի Հանրապետությունում գործող ամենավստահելի կառույցներից մեկը:

- Անկախությունից ի վեր Հայաստան հիմնադրամի ներդրումները մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում կարեւոր տեղ են զբաղեցրել: Ի±նչ դեր կստանձնի հիմնադրամը Հայաստանում գալիք տարիներին:

- Ինչպես յուրաքանչյուր հաստատություն,Հայաստան հիմնադրամը նույնպես, պետք է համաքայլ գնա երկրում տիրող փոփոխություններին: Հայաստանի ներկա վիճակը չի կարելի համեմատել 10-ը կամ նույնիսկ 5 տարի առաջվա հետ: Ինչպես հայտնի է, Հայաստանում վերջին տարիներին երկնիշ տնտեսական աճ է գրանցվել: Բարելավվել է մարդկանց կյանքի որակը, զարգացել են մարզերը: Սակայն, ցավոք, այս փոփոխությունը չեն տարածվել բոլոր գյուղական համայնքների վրա: Դեռեւս շատ են գյուղերը, որտեղ մարդիկ սոցիալական ծանր պայմաններում են եւ հուսալքության մեջ: Հաջորդ հինգ տարիների ընթացքում մեր ջանքերն ուղղելու ենք գյուղական աղքատության կրճատմաննն ու համայնքների զարգացմանը: Անհրաժեշտ է ռազմավարական պլան մշակել յուրաքանչյուր միկրոշրջանի համար: Մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ եւ ուսումնասիրում միկրոշրջաններում առողջապահության, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, ինչպես նաեւ տնտեսական խնդիրները: Ինչո±ւ ընտրվեց միկրոշրջան առ միկրոշրջան մոտեցումը: Եթե միկրոշրջանի բոլոր գյուղերի ճանապարհները միասին վերանորոգվեն, միասին լուծվի ջրամատակարարման հարցը, բնակիչները միասին գտնեն իրենց ապրանքը վաճառելու շուկաներ: Նրանց եկամուտը կմեծանա: Այս մոտեցումը կօգնի գյուղական համայնքներում աղքատության վերացմանը: Մենք, այդպիսով ոչ միայն կլուծենք սոցիալ-տնտեսական խնդիրներ, այլեւ կօգնենք մարդկանց ոտքի կանգնել եւ լինել ինքնավստահ: Մենք պետք է համոզված լինենք, որ մեր նախաձեռնությամբ կօգնենք եկող սերնդին հավատալ վաղվա օրվան: Մեր նպատակն է իրականացնել հայ ժողովրդի երազանքը եւ հնարավորություն ընձեռել նրան իր իսկ աշխատանքի միջոցով արդյունքի հասնել:

- Մի քանի տարի է` դուք աշխատում եք հիմնադրամում եւ ծանոթ եք գործունեությանն ու ուղղություններին: Մտադիր եք շարունակել հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի որդեգրած ռազմավարությունը, թե± նոր ուղիներ կփնտրեք, ասենք, դրամահավաքի գործում:

-Մշտապես հաջողություն ունենալու համար յուրաքանչյուր կազմակերպություն էլ պետք է զգոն լինի եւ գործունեության նոր ուղղություններ գտնի: Վստահ եմ, որ ՙՀայաստան՚ հիմնադրամը հումանիտար կազմակերպությունից կվերածվի բարեգործականի: Դրանց միջեւ տարբերություն կա: Մարդասիրական կազմակերպությունն օգնում է մարդկանց խմբերի, որոնք թշվառության մեջ են, իսկ բարեգործությունը կայուն, բարելավված պայմաններ է ստեղծում մարդկանց համար: Անհրաժեշտ է նաեւ սերտորեն համագործակցել այլ կազմակերպությունների հետ, նույնիսկ ֆինանսավորել նրանց, եթե գործում են հիմնադրամի առաքելության շրջանակներում: Մենք կարող ենք նույնիսկ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ իրականացնել տարածաշրջանային ծրագրեր, որոնք պիլոտային ծրագիր կհանդիսանան այլ երկրների համար: Հիմնադրամը, ինչպես նաեւ մյուս կազմակերպությունները, պետք է գիտակցի, որ ՙինքնուրույն գործելու՚ սկզբունքից պետք է մի քայլ առաջ անցնել եւ գործել համակարգված: Եվ վերջապես, մենք պետք է ընդլայնենք հովանավորների թիվը, նրանց մեջ ներգրավենք երիտասարդ սերնդին:

- Ինրպե±ս եք գնահատում ՙՀայաստան՚ հիմնադրամի դրամահավաքային գործունեությունը վերջին տարիներին:

- Հովանավորների թիվն աճում է: 2006 թվականի հեռուսատամարաթոնին արձանագրված ռեկորդային ցուցանիշը` 13.5 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվությունը, դրա վառ ապացույցն է: Լիահույս ենք, որ համայնքների զարգացման կարեւորությունը մեր հայրենակիցներին կստիպի առավել ակտիվ լինել:

- Հիմնադրամն գործունեությունը խթանու՞մ է ազգային տնտեսության աճին:

- Հայաստանի գյուղական համայնքներում դեռեւս աղքատություն է: Մենք մտադիր ենք փոխել այս վիճակը, եւ հայաստանյան գյուղերը վերածել ծաղկուն բնակավայրերի, որտեղ մարդիկ կցանկանան ապրել եւ ընտանիք կազմել: Ղարաբաղում մեր սկսած գյուղատնտեսական ծրագրերի միջոցով, որի շրջանակներում ստեղծվել են գյուղատնտեսության զարգացման ասոցիացիաներ, բազմաթիվ աշխատատեղեր են բացվել ավելի քան 21 գյուղերում: Ասոցիացիայի անդամների ընտանեկան եկամուտն աճել է առնվազն 50 տոկոսով: Կարծում եմ, որ հիմնադրամը էապես խթանում է Հայաստանի ազգային տնտեսության աճին, հատկապես, գյուղական համայնքների զարգացման առումով:

-Ձեր կարծիքով մո±տ է այն ժամանակը, երբ Հայաստանը կանդամակցի Եվրոպական Միությանը: Ինչ եք կարծում, դա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստան- սփյուռք հարաբերությունների վրա:

- Եկեք այս հարցը թողնենք քաղաքագետներին: Այսօր մեր ուշադրության կենտրոնում Հայաստանի զարգացումն ու այնպիսի երկիր դարձնելն է, որտեղ կլինեն Եվրոպական Միության անդամ դառնալու բոլոր նախադրյալները: Եթե մենք տնտեսապես անկախ լինենք, ունենանք ժողովրդավար երկիր, ուր գործում են արեւմտյան չափանիշներ, արդեն կարեւոր չէ` կդառնա՞նք Եվրամիության անդամ, թե ոչ: Եկեք նախեւառաջ մեր ուժերը կենտրոնացնենք բարեկեցիկ երկիր ունենալու համար:

09 հուլիսի, 2007 թ
Այլ Նորություններ

2012-04-02
Դպրոց կերտող ու բարերար…

2012-02-27
Դպրոցականների մտորումները
"Հայաստան" համահայկական հիմնադրամը 20 տարեկան է

2011-07-22
Դռների հետեւում
Մայր, ով ապրեցնում է իր զավակներին

2010-04-26
Մեծ սրտով փոքրիկ բարերարները
Երբ չկա հանդիսատես եւ յուրաքանչյուրը մասնակից է…

2010-03-19
Երեք քույր Գյումրիից

2009-12-04
Կամերտոնը խթանում է տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտներին
Հարցազրույց Կամերտոնի նախագահ Լյուդմիլա Ֆոն Բերգի հետ

2009-03-11
“Հայաստան” համահայկական հիմնադրամն աջակցում է Գյումրիի հակատուբերկուլյոզային հիվանդանոցին
Մելինե Թուֆենկյանի “Դեղորայք ու սնունդ” ծրագիրը շարունակվում է

2008-11-15
Լեռնային Ղարաբաղի Սպիտակաշեն գյուղն արդեն ջուր ունի
Ջրի պակասը համաշխարհաիյն խնդիր է: Ըստ հաշվարկների` այսօր մեկ միլիարդ մարդ աշխարհում չունի մաքուր խմելու ջուր, իսկ 2.2 միլիոն մեծահասակ ու 9500 երեխա մահանում է ամեն տարի կեղտոտ ու վարակիչ ջրի պատճառով

2007-10-18
Իրապես համահայկական մասնակցություն մեր հայրենիքի շենացմանը
Հարցազրույց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետիի հետ

2007-07-07
Մեկ ռոյալ, մեկ ուսանելի օրինակ

1  |  2
մշակված է