 Ավարտվեց “Հայաստան” համահայկական հիմնադրամի ամենամյա` 12-րդ հեռուստամարաթոնը, որը տասներկու ժամ շարունակ հեռարձակվում էր Լոս Անջելեսից: Հանրագումարի բերելով ընթացիկ տարում Հիմնադրամի իրականացրած տարաբնույթ դրամահավաք միջոցառումների արդյունքները` Հիմնադրամը հայտարարեց 15875043 (տասնհինգ միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար քառասուներեք) ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Նվիրաբերված գումարները կուղղվեն Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը` սկիզբ դնելով Շուշիի վերածննդին: Այս աշխատանքներին զուգահեռ կշարունակվեն Հայաստանում եւ Արցախում գյուղական համայնքների զարգացման ծրագրերը:
Հեռուստամարաթոնին նախորդած կարեւորագույն դրամահավաք միջոցառումներից էր նաեւ Մոսկվայում կայացած ճաշկերույթը, որտեղ ռուստաստանաբնակ գործարար հայերի տրված խոստումները` 5290000 (հինգ միլիոն երկուհարյուր ինսուն հազար) ԱՄՆ դոլար, ներառված են Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքում:
Հեռուստամարաթոնի առանցքային մաս կազմող համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ի արդյունքները եւս ներառված են Հեռուստամարաթոնի արդյունքում: Համաեվորպական հեռախոսամարաթոնն այս տարի արձանագրել է 1 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը շուրջ 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարի արձանագրված 1,5 մլն դոլար ցուցանիշը: Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ին մասնակցել են ավելի քան 12 400 ընտանիք:
Մասնակցության թվի առումով այս հեռուստամարաթոնն առայսօր տեղ գտած ամենաարդյունավետ մարաթոնն է եւ զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:
Մասնակցության առումով համազգային հանգանակության արդյունքներն տարի տպավորիչ են նաեւ Հայաստանում: Հեռուստամարաթոնի նախօրեին արդեն իսկ 20 հազարից ավելի հայաստանաբնակ նվիրատու հասցրել էր ներդնել իր լուման: Միայն Հայփոստի բաժանմունքներում ավելի քան 13 հազար մարդ կատարել էր նվիրատվություն: 2009թ նորամուծություններից էր նաեւ SMS հաղորդագրություններով նվիրատվությունները, որի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հազարավոր բաժանորդներ հանգանակություններ կատարեցին: | Հեռուստամարաթոնի հովանավորներՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍԳլխավոր հովանավորԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՀովանավորԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՀովանավոր
ԱՄԵՐԻԱԲԱՆԿՀովանավորՀԱՅՓՈՍՏՀովանավոր |